...

ՄԻՊ-ը և սոցապնախարարությունը պետք է այցելեն Սերժ Սարգսյանին

ՄԻՊ-ը և սոցապնախարարությունը պետք է այցելեն Սերժ Սարգսյանին

«Արցախի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ», - Արցախի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանը:

ՉԻ. Կարծում ենք, որ ՄԻՊ-ը և սոցապ նախարարության ծերերի խնամքի վարչության աշխատակիցները անպայման պետք է այցելեն Սերժ Սարգսյանին: Տեսնեն՝ ինչ պայմաններում է ապրում նա: Հավատացած ենք՝ սննդի, հագուստի և խնամքի այլ պարագաների մասով զրկանքներ չի կրում, բայց ինֆորմացիոն շրջափակման մասով կան լուրջ անհանգստություններ:

Մինչդեռ դա նույնպես մարդու հիմնարար իրավունք է: Իրեն չեն տեղեկացնում, որ ընտանիքի մի շարք անդամների վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր՝ վատնումներից մինչև հարստության կոծկում: Չեն տեղեկացնում, որ կուսակիցը յուրացրել է Արցախին նվիրաբերած օգնությունը: Չեն տեղեկացնում, որ իր կառավարության անդամների կեսը մեղադրվում է յուրացման մեջ: Երևի միայն Աշոտյանի ստատուսներն են հրամցնում: ՄԻՊ-ը պարտավոր է ապահովել Սերժ Սարգսյանի ազատորեն ինֆորմացիա ստանալու սահմանադրական իրավունքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6626 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ