«Համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու և գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար: Կարանտինի ժամանակ բացարձակ անգործության և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետևանքով ժողովրդին դատապարտել եք սովի, մթի և աղքատության։ Իսկ կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղևորությունների ու մնացածի համար՝ ժողովուրդը Ձեզ դատավոր։ Թեման ամբողջացա՞վ։ Անպայման արձանագրեք, որ չմոռանաք։
Հ. Գ. Ես հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում: Չնայած...»։
Գրառման հեղինակը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:
«ՉԻ». Սկսենք վերջից: Գավառի հիվանդանոցում դժվար, քանի որ դուք էլիտար էիք, ինչներիդ էր պետք ձեր ապիկար իշխանության շնորհիվ անտերության մատնված հիվանդանոցը: Դուք նախընտրել էիք փայ մտնել Մասիվի պետական հիվանդանոցի մեջ: Այսինքն՝ Հայաստանի ամենամեծ հիվանդանոցի մեջ: Ինչպես էիք մտել, շատ պարզ մեխանիզմի շնորհիվ: Ստիպում էիք, որ պետությունը, ի դեմս լիազոր մարմնի, առողջապահության նախարարության ամենամեծ պետպատվերները հատկացնի Արա Մինասյանի ղեկավարած հիվանդանոցին: Այնուհետև կեղծ մարդկանց անունով դուրս էիք գրում փողը, իբր նրանց մատուցել եք ծառայություններ և գրպանում էիք: Իսկ ստուգողը ո՞վ պետք է լիներ, ո՞վ էր համարձակվելու ստուգել երկրի թիվ մեկ խնամու հիվանդանոցը: Դրա համար էլ Արա Մինասյանը փախած է, որովհետև հասկանում է՝ իրեն չեն կարող փրկել ոչ թանկարժեք փաստաբանները և ոչ էլ տարատեսակ ազարյաններն ու ռշտունիները:
10 տարի միայն աներդ պահեց ժողովրդին աղքատության ճիրաններում, ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ դու հասցրեցիր դառնալ մեդիամագնատ, սրճարանամագնատ, հէկ-երի մագնատ և մի շարք այլ ոլորտների մագնատ, հիմա եկել ես՝ ում ինչ ես փորձում խաբել:
Գոնե տարրական խելք ունենա և մտավարժանքներ չանի կառավարական ամառանոցի մասին: Աներդ չէ՞ր, որ փորձեց սեփականաշնորհել այդ նույն ամառանոցը, բայց ժողովրդի ճնշման ներքո հետ քայլ կատարեց, որը, այնուամենայնիվ նրան չփրկեց այդ ամառանոցը հավերժ լքելու հեռանկարից:
Ու չի խանգարի վերջնականապես կողմնորոշվես: Հաստիքային ստատուսչիներդ պնդում են, որ ոչ մի կորոնավիրուս էլ չկա, իշխանության հնարածն է, այդ դեպքում ինչպես է թաքցվում վիրուսակիրների և մահացածների քանակը: Հուսով ենք, Վատիկանի պադվալներում տեսողությունդ այնքան չի վատացել, որ չես տեսնում՝ ով ինչ է գրում: