...

«Միսիս Դնո» ջան, ինչո՞ւ կմրմռաս

«Միսիս Դնո» ջան, ինչո՞ւ կմրմռաս

Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի՝ 2005 թվականին հրապարակված մի հոդվածից մեջբերում է արել, իսկ հետո քննադատել է վարչապետին:

«Նիկոլ Փաշինյան, 2005 թվական.

Եկեք դադարենք գովել մեր նախնիներին և մի շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են մեզ ժառանգել մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, շատ դժվար»: 

Սա՝ Նիկոլ Փաշինյանի հոդվածից մեջբերում էր, որից հետո Մ. Սիմոնյանը գրել է.

«Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:
Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամո՛թ»:

«ՉԻ». Որ Ալեքսեյ Նավալնին Մարգարիտա Սիմոնյանին որակել էր «Миссис Дно», մենք դա ինչ-որ չափով կոպիտ ու ոչ այնքան կոռեկտ էինք համարել: Մեր մտքով անգամ չէր անցնի, որ այդքան դիպուկ է գնահատել:

Ու հարցը միայն այն չէ, որ ֆեյսբուքյան իր հայտնի գրառումից հետո խայտառակվելով՝ Մարգարիտա Սիմոնյանը հանկարծ պարզեց, որ բացի իր ընտանիքի անդամներից, ուրիշ այլ աջակից, համախոհ չունի: Ու նաև դրանից մրմռալով, հիմա թարախի հերթական դոզան է արտանետել իր էջ: 

Խնդիրն այն է, որ Ռուսաստանի խոշորագույն ու հարուստ հեռուստաընկերություններից մեկի ղեկավարը ուրիշ բան ու գործ չունի, քան՝ Նիկոլ Փաշինյանի՝ 15 տարվա վաղեմության հոդվածը քննադատել: Տենց լավ չի, որ քրքրի, միգուցե նաև պարզի, թե Փաշինյանը 1-ին դասարանում հայրենիքի մասին ինչ շարադրություն է գրել կամ մանկապարտեզում ընկեր Նունեին ոնց է ջղայնացրել:

Իհարկե, սա մեր խնդիրը չէ, այլ՝ Կրեմլի, եթե ուզում են, թող շարունակեն միլիոնավոր դոլարներով բտել այս տիկնոջը, բայց ախր լրիվ ծիծաղի ու թուքումուրի առարկա է դարձել:

Հ.Գ. Մի բան էլ ասենք, բայց սա մարդու չասեք, մեր մեջ թող մնա: Մարգարիտա Սիմոնյանի այս տգետ գրառումը մեկ ադրբեջանական լրատվամիջոցներն են թարգմանել ու իրենց կայքերում տեղադրել, մեկ էլ՝ քոչարյանա-միշիկական լրատվամիջոցները: Բայց սա մեր մեջ:

 
Еще раз про Миссис Дно

Еще раз про Миссис Дно

Опубликовано Ինչպես է դա եղել Понедельник, 3 августа 2020 г.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1883 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ