...

Մնաց առաջին գիշերվա իրավունքը

Մնաց առաջին գիշերվա իրավունքը

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են ռուս զինվորականները կանգնեցնում և ստուգում Մեղրի-Ագարակ ճանապարհով ընթացող մեքենաները, Մեղրիի քաղաքապետը հայտարարել է, թե այո, ժամանակ առ ժամանակ ռուս սահմանապահները ստուգում են մեքենաները, «բայց դա ոչ թե մշտական բնույթ է կրում, այլ պարբերական»։

Փաստորեն ռուս սահմանապահներն են որոշում՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում գտնվող ճանապարհով ՀՀ մի բնակավայրից ՀՀ մեկ այլ բնակավայր մեկնելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ։ Բայց մտահոգվելու կարիք չկա, «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Ու եթե հանկարծ ռուս զինվորականները մի օր էլ ՀՀ քաղաքացիներից «առաջին գիշերվա իրավունքը» պահանջեն, դարձյալ մտահոգվելու կարիք չի լինի։ Չէ՞ որ դա ոչ թե մշտական բնույթ կկրի, այլ պարբերական․ միայն հարսանիքից հարսանիք։ Իսկ մյուս օրերին ՀՀ ինքնիշխանությունն ապահովված կլինի։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ