ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Բաղրամյանի ոստիկանները 21 տարի առաջ կատարված գողություն են բացահայտել: Բերման է ենթարկվել 58-ամյա մի քաղաքացի, ով խոստովանել է, որ 1998 թվականին գողացել է համագյուղացու 13 հավերը:
ՉԻ. Իսկ դուք ասում եք՝ մեր ոստիկանությունը ձեռքները ծալած ոչինչ չի անում: 21 տարի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացրել, ստուգել են մարզի բոլոր ձվերը, իդենտիֆիկացրել ձվերից դուրս եկած ճտերի ԴՆԹ-ները, ու այդպես ի վերջո բացահայտել դարի կողոպուտը:
Այսպես որ գնա, մեր ոստիկանությունը կարող է նաև Քենեդու սպանությունն ու մեր տակի հարևանի երեխայի երեքակնանի հեծանիվի գողությունն էլ բացահայտի:
Մի քիչ էլ որ մեր ոստիկանությունը զբաղվի «հաբրգած» վարորդների, վերջին շրջանում ակտիվացած քրեական «հեղինակությունների» հարցերով, լրիվ տեղը կընկնի: