...

«Մոնարխից» կարող եք ստանալ գումարը

«Մոնարխից» կարող եք ստանալ գումարը

NEWS.am-ը հրապարակել է ռուսաստանցի հայտնի գործարար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի բաց նամակն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնենք մի հատված գործարարի մտքի գոհարներից. «Տվյալ դեպքում Ձեր միակ ճիշտ որոշումը հնարավորինս արագ իշխանությունը փոխանցելն է անձի, ով հաղթահարել է նման ճգնաժամեր և Ռուսաստանի կողմից բացարձակ վստահություն է վայելում: 1992-ին մենք ավելի բարդ իրավիճակում էինք և հաղթեցինք: Կասկածում եմ, որ որևէ մեկը կհամաձայնի պատասխանատվություն ստանձնել, քանի որ նա ստիպված կլինի զիջումներ ստորագրել և չհասկացված լինել, իսկ ապագայում խստորեն քննադատվել ժողովրդի մի մասի կողմից»:

«ՉԻ». Նախ հարցապնդում կառավարությանը. եթե ռազմական դրության մասին օրենքը չի գործելու, հրապարակային ասեք, մնացած լրատվամիջոցներն էլ ունեն նամակներ, իրենք էլ կհրապարակեն:

Ինչ վերաբերում է նամակի հերոսին: Նրա անունը չկա Հայաստան հիմնադրամի օգտին փոխանցում կատարող մեցենատների ցուցակում: Երևի հարկ չի համարել գումար տալ հայրենիքի բանակի համար: Բայց իրեն իրավունք է վերապահում Մոսկվայից ցուցումներ տալ, որ իշխանությունը պետք է փոխվի և այն հանձնվի իր սրտի մենեջեր Քոչարյանին: Իհարկե, խելք է ունեցել և անունը չի նշել, բայց բոլորս էլ հասկանում ենք, թե ում նկատի ունի:

Մի խոսքով, հարգելի կառավարություն, եթե չգիտեք, ասենք՝ նամակի հերոսը Երևանում ճոխ ռեստորան ունի: Հանգիստ կարող եք տուգանել Համբարձումյանին, իսկ գումարը գանձել ռեստորանից: Գուցե մի փոքր խելքը գլուխը գա և այսուհետև քիթը չխոթի իրեն չվերաբերող հարցերին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ