...

Մոռացել են, որ տարիներով Ազատության հրապարակը փակել էին ընդդիմության համար

Մոռացել են, որ տարիներով Ազատության հրապարակը փակել էին ընդդիմության համար

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» ակումբի հավաքի իր ելույթում ասել է. «Մարտի 1-ի գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, շատ ուժեղ իրավական հանրույթ, քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ իրավական «բեսպրեդելի»: Երբ իշխանություններն ասում էին` Քոչարյանին կալանավորելու ժողովրդական կոնսենսուս կա, երևաց ճիշտ հակառակը»:

«ՉԻ». Դե իհարկե, այն էլ ինչպիսի ժողովրդական ընդվզում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման: Բոլոր մարզերով շրջվեցին, ընդամենը 2 հատ ստորագրություն կարողացան վերցնել քաղաքացիներից՝ իբր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով: 

Տեսան, համաժողովրդական հուժկու աջակցությունը չի կպնում, անցան Արցախ: Առայժմ ստիպված են բավարարվել Վիտալի Բալասանյանի շտաբի անդամներով, մեկ էլ՝ Ժաննա Գալստյանով:

Իսկ որ ասում են՝ «բեսպրեդել», սրանց ցինիզմը սպանիչ է ուղղակի: Վիկտոր Սողոմոնյանին փոխանցեք, որ «բեսպրեդելն» այն էր, որ ընդդիմությունը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու 50-60 հայտ էր ներկայացնում, բոլորն էլ մերժում էիք: Իսկ հիմա Վազգեն Մանուկյանը՝ այդ նույն մերժողների ու «բեսպրեդելշիկների» հետ համալիրում հավաք է անում, հայհոյում իշխանություններին, սպառնում ու այդքանից հետո «բեսպրեդելից» խոսում: 

Սրանց հատ-հատ հիշեցնելու ենք իրենց պաշտոնավարման տարիների «բեսպրեդելը», մարդկանց խոշտանգումները, հալածանքները, գյադայությունները, թե ոնց էին փողոցում երկու հոգանոց ակցիաների մասնակիցներին անգամ ծեծի ենթարկում: Ինչպես էին տարիներ շարունակ ամբողջ հեռուստաեթերը սեփականացրել ու «Վրեմյա» դարձրել: Հերթով, շարքով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2782 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ