...

Մոռացել են Վանո Սիրադեղյանի եղբոր պատմությունը

Մոռացել են Վանո Սիրադեղյանի եղբոր պատմությունը

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»:

«ՉԻ». Ասում եք, կարմիր գծե՞ր: Բա որ մենք հիշեցնենք, թե Ռ. Քոչարյանն ինչեր է արել: Որ 2008թ. փետրվարին ձերբակալել էին Վանո Սիրադեղյանի եղբորը՝ Սերյոժա պապիին, 75 տարեկան մարդուն, գյուղում ապրող, ամբողջ կյանքը հողի հետ գործ ունեցած գյուղացուն, միայն նրա համար, որ Վանո Սիրադեղյանի եղբայրն էր, մի հատ էլ կալանավորել էին, հետո՝ դատապարտել: Դա ի՞նչ էր, կարո՞ղ է կանաչ կամ «ֆիոլետովի» գծեր էին: 

Ու նման պատմությունները հարյուրներով են: Հատ-հատ դեռ հիշեցնելու ենք, թե ինչպես էին Քոչարյանի հրահանգով ձերբակալվում, աշխատանքից հեռացվում ընդդիմադիր գործիչների ազգականները: Բիզնեսներ խլելը, հարկային տեռորները դեռ չենք ասում: 

Իսկ հիմա Հրայր Թովմասյանի ազգականներին ԱԱԾ են հրավիրել, ընդամենը հրավիրել, անունն արդեն 37 թիվ են դրել: Սրանք, որ մի քանի տարի առաջ Եժովից ու Վիշինսկուց բեթար էին ընդդիմությանը հալածում: 

Սա չի նշանակում, թե հիացած ենք, որ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ են կանչել: Ոչ մի դեպքում: Բայց քոչարյանականներին ընդամենը մի բան պետք է ասել. մի վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես չէիք ցանկանա, որ ձեզ հետ վարվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ