Տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի նիստը: Հայտարարության մեջ նշվում է, որ խումբը որոշում կայացրեց դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:
«ՉԻ». Չէ, սրանք իսկապես անուղղելի են: Ծառուկյանը և Վանեցյանը հիվանդացան կորոնավիրուսով, առաջինի մոտ այն բարդություններ առաջացրեց, բայց միևնույն է՝ կուզիկին միայն գերեզմանը կուղղի:
Կարելի է քննադատել կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, անգամ պոպուլիստական նախագծեր առաջադրել և այլն, բայց ինչպե՞ս կարող է խորհրդարանական ուժն իրեն նման վարքագիծ թույլ տալ: Իշխանությունը մեր սրտով չէ, մենք ենք ցանկանում գալ իշխանության, դրա համար թող մարդիկ դիմակ չկրեն, վարակը շատանա, որպեսզի մեր գործերը լավանան:
Այսքանից հետո դեռ հանդգնություն ունեն ասելու, թե կորոնավիրուսի պատճառով մահերի համար պետք է ինչ-որ մարդիկ դատվեն: Եթե ինչ-որ մարդիկ պետք է դատվեն, կարելի է սկսել այս կուսակցությունների առաջին համարներից:
Այս տեսակին իսկապես պետք է քաղաքական դաշտից դուրս շպրտել, որպեսզի մարդկանց առողջության հաշվին չփորձեն քաղաքական դիվիդենտներ շահել:
Իմիջիայլոց, աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի ընդդիմության մտքով չի անցել դիմակ կրելու դեմ արշավ կազմակերպել և այն վիճարկել դատարանում: Բայց դե մերոնք լրիվ մորքուրի գանձեր են: