...

Մուրադովի հեռախոսահամարը ճարեք

Մուրադովի հեռախոսահամարը ճարեք

«Գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»,- «Ազատությանը» փոխանցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«ՉԻ». Այն, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, վաղուց գիտեինք, բայց դուք էլ մի փոքր խելք, նրբանկատություն ու ի վերջո ճկունություն ցուցաբերեք:

Կարելի էր, չէ՞, ի վերջո ձեռք բերել գեներալ Մուրադովի հեռախոսահամարը, իմանալ՝ Բաքվից բերո՞ւմ է մեր գերիներին, քանի՞ հոգի են վերադառնում, թե՞ ձեռնունայն է գալիս Երևան:

Գրասենյակ պահելու իմաստ չկա, եթե մնացած բոլոր հայերի պես նայելու եք լրատվականների լայվը, որտեղից էլ իմանալու եք, որ ինքնաթիռը դատարկ է վերադառնում:

Մի կողմից՝ նենգ թշնամի, մյուս կողմից՝ թեթևսոլիկ իշխանություն: Հայ ժողովուրդը երկու քարի արանքում է հայտնվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   761 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ