...

Մուրճով՝ Ժապարովի գլխին

Մուրճով՝ Ժապարովի գլխին

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում տեղի է ունեցել «Հաղթանակը Ղարաբաղում» ցուցահանդես: Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ, այդ երկրի էլիտայի ներկայացուցիչներ:

«ՉԻ». Ղրղզստանն էլ Ռուսաստան չէ, անգամ Ղազախստան չէ: Փաշինյանը շատ էր խոսում, թե գնում եք ու վզներդ կախ արտաքին քաղաքականություն եք իրականացնում:

ՀՀ ԱԳՆ-ն պետք է հրավիրի Ղրղզստանի դեսպանին և նոտա հանձնի: Պետք է հստակ ներկայացվի, որ Բիշքեքում տեղի ունեցածը դաշնակցային պետության վարքագիծ չէ: Պետք է ստիպել, որ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես գա պարզաբանումներով առ այն, որ իրենք կապ չունեն միջոցառման հետ, և այն մասնավոր բնույթ է կրել:

Իսկ եթե չանեն, ապա պետք է Երևանում ցուցահանդես կազմակերպել, թե ինչպես ամիսներ առաջ տաջիկական բանակը ջախջախեց ղրղզականին:

Մուրճը միայն 50 բնակիչ ունեցող գյուղապետների հանդեպ կիրառելու համար չէ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   705 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ