Պարզվում է՝ հունիսի 8-ին Շվեդիայում կազմակերպվելու է սեքսի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցելու են 20 երկրների թիմեր։ Մրցումներն անցկացվելու են տարբեր «մարզաձևերում»՝ գայթակղում, դիմացկունություն, հնարամիտ պոզաներ և այլն։
Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իշխանությունները որոշել են առաջնությանը մասնակցել հեռակա կարգով և համապատասխան տեսագրություններ ուղարկել մրցավարական կոլեգիային։ Մասնավորապես՝ «գայթակղում» մրցաշարին ուղարկվելու են 2018 թ ապրիլին Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթները, իսկ մի շարք այլ մրցաշարերի՝ նրա վարչապետության 5 տարիների իրական արդյունքները (անհրաժեշտության դեպքում՝ կից քարտեզներով)։
ՔՊ-ին առայժմ սեքս-առաջնությանը մասնակցելու վերջնական որոշումից ետ է պահում միայն այն հանգամանքը, որ առաջնությունը տեղի է ունենալու Գյոթեբորգ քաղաքում։