...

Մյուս բժիշկների մասին ե՞րբ եք պատմելու

Մյուս բժիշկների մասին ե՞րբ եք պատմելու

«Ըստ էության, սա շատ մութ պատմություն էր՝ իմ թեստին առնչվող պատմությունը։ Ես մի օր կպատմեմ այդ մասին, բայց միայն իշխանափոխությունից հետո։ Ես չեմ ուզում վատ դրության մեջ դնել մարդկանց, որոնք ինձ հայտնել են այդ պատմության մանրամասները։ Բանն այն է, որ ես հետո հակամարմինների թեստ հանձնեցի, որի պատասխանը բացասական էր»,- ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

«ՉԻ». Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրականում Քոչարյանը Կովիդի 3 թեստ է հանձնել և միայն դրանից հետո է հանգստացել, քանի որ չի հավատացել, թե հերոսներին էլ է կպչում այդ վարակը:

Կովիդի թեստի արդյունքի վրա տեսականորեն կարող էր ներգործություն ունենալ ԱԱԾ-ն: Բայց այստեղ էլ Քոչարյանի բախտը չի բերում: Թեստ հանձնելու օրերին, ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնում էր այսօր ընդդիմության շարքերում գտնվող Միքայել Համբարձումյանը: Եթե Քոչարյանի պնդումները հավաստի են, թող իրենց ներկայիս գործընկերը հրապարակային հաստատի, որ ԱԱԾ-ն արել է նման հանցագործություն և ասի, թե ով է իրեն տվել այդ հանձնարարականը:

Քոչարյանը ավելի լավ է պատմի, թե ինչպես որոշ բժիշկներ վերջին երկու տարում իր մոտ անհասկանալի հիվանդություններ գտան: Շատ մութ պատմություն է, թե ինչպես բացարձակ առողջ ապրելակերպով ապրող հերոսը ստիպված եղավ իրար հետևից մի քանի վիրահատություն տանել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ