...

Նա չի ուզում փչանալ... երևի

Նա չի ուզում փչանալ... երևի

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք աշնանը առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում, ասել է. «Այնպես մի օրենք ձևավորեցին նախկին ղեկավարները, որ անհատն իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, և ինքը պետք է անպայման որևէ մի կուսակցությունից առաջադրվի. մարդիկ էլ այսօր դառնում են էս կուսակցությունից էն կուսակցություն, այսինքն՝ պետք է փչանան անպայման»:

«ՉԻ». Այսինքն, ըստ Վարդան Ղուկասյանի, եթե մարդիկ դառնում են կուսակցական կամ էլ առաջադրվում են կուսակցության կողմից, ապա անպայման փչանում են: Դե, եթե դա այդպես է, նշանակում է, Վարդան Ղուկասյանը փչացած է: Ընդ որում՝ կրկնակի փչացած: Ավելի ճիշտ՝ առնվազն կրկնակի:

Մարդը մինչև 2017 թվականի փետրվարը փչացման գործընթաց է անցել ՀՀԿ-ում, դրանից հետո սկսել է փչանալ ԲՀԿ-ում: Մենք բան չենք ավելացնում, ոչ էլ՝ ճոխացնում: Մարդն ինքն իր բերանով է ասել սա: 

Ամենահետաքրքիրն այն է՝ երևի զգալով, որ ինչ-որ շատ է փչացել էս անտեր կուսակցություններում, Վարդան Ղուկասյանը այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում պատգամավոր լինել, դուրս է գալիս քաղաքականությունից, քանի որ հոգնել է քաղաքական դաշտից: Հիմա ցանկանում է Գյումրիի քաղաքապետ դառնալ, բայց դրա համար էլ օրենքով պետք է նորից փչանա: Ահա այսպես, երկընտրանքի առջև է կանգնել՝ լինե՞լ, թե՞ չլինել փչացած:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ