...

Նա, իհարկե, մեղավոր է, բայց նա մեղավոր չէ

Նա, իհարկե, մեղավոր է, բայց նա մեղավոր չէ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարել է. «Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան»:

«ՉԻ». Մարդ պետք է այսպես տաղանդավոր լինի: Այնքան, որ կարողանա մի նախադասության մեջ սկզբում մի բան ասի, վերջում՝ ասածը հերքի:

Ասի՝ «Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է», հետո ասի՝ «ադրբեջանական զորամիավորումները Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներում գտնվում են ապօրինի»:

Այնպիսի բան է ասել, որ չես էլ կարող «կպրշկվել»: Ասես՝ սուտ է ասում, կասեն՝ չէ, ճիշտ է ասում: Ասես՝ ճիշտ է ասում, կասեն՝ չէ, սուտ է ասում: Տարեք այս մարդուն արտգործնախարար նշանակեք, շատ հոյակապ «կրուտիտներ» է անում, միջազգային հարթակներում մեզ պետք կգա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ