...

Նաև կուրսեցու մորը

Նաև կուրսեցու մորը

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը գրել է. «ՔՊ-ական իմ սիրելի պատգամավորներից մեկը ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել հորը, քրոջը, ընկերուհուն, քեռու հարսին, եղբոր բաջանաղին, կուրսեցու մորը»:

«ՉԻ». Ճիշտն ասած, մեզ զայրացրել է այս գրառումը: 

Ոչ թե նրա համար, որ ՔՊ-ական պատգամավորը խորհրդարանում աշխատանքի է տեղավորել իր ազգուտակին, այլ որ գրառման հեղինակը չի ասում, թե ով է այդ պատգամավորը: 

Մարդ ես, մի հատ իմանանք՝ ով է, ստուգենք, կարող է, մենք էլ նրա հետ ինչ-որ ազգակցական, արյունակցական, խնամիական, մանկապարտեզական, դպրոցական, բուհական կապեր ունենք: Կարող է, հետը քայլել ենք, կամ նարդի ենք խաղացել, կամ չաթով գրվել:

Մենք ինչո՞վ ենք պակաս այդ պատգամավորի բազում բարեկամ-ծանոթներից: Մենք էլ ենք ցանկանում աշխատել վասն հայրենյաց: 

Այնպես որ, պատգամավորի անունը հրապարակեք, եթե ցանկանում եք, որ Հայաստանում նոր աշխատատեղեր բացվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ