...

Надо меньше пить

Надо меньше пить

«- Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ միավորվեք, կոալիցիա կազմեք ինչ-որ փուլում:

- Ես ասել եմ, որ էս երկիրն իրեն չի կարող ճոխություն թույլ տալ, առաջիկա ընտրություններից հետո ունենա ընդհանրապես օպոզիցիա: Բոլոր ուժերը, գալով ԱԺ, էնքան համարձակություն պետք է ունենան, որ պետական գաղափարախոսության շուրջ համախմբվեն»:

Սա հատված էր «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Կհարցնեք, թե ինչպե՞ս է հնարավոր, որ քաղաքական հայտ ներկայացրած անձն այսքան հակաքաղաքագիտական միտք արտահայտի: Շատ պարզ պատճառով՝ պարոն Թարվերդյանը նոր է որոշել մտնել քաղաքականություն, իսկ նախկինում զբաղվել է օղու ներմուծմամբ: Ամենայն հավանականությամբ ոչ միայն մեծ քանակությամբ ներմուծել է, այլ նաև՝ անձնապես սպառել: Դրա պատճառով էլ մոտը նման մտքեր են առաջացել:

Հայաստանում անհաշտ քաղաքական պայքար է ընթանում, ընտրությունների ընթացքում այն ավելի է սրվելու: Թարվերդյանը ինչպե՞ս է պատկերացնում, որ միմյանց դավաճան համարողները միավորվեն ու մեկ միասնական քաղաքական կուրս իրականացնեն: Անգամ խմիչքը չի օգնի, որովհետև այն օգտագործելուց հետո ոչ թե կմիավորվեն, այլ պարզապես կմորթեն միմյանց:

Առաջիկա ընտրություններին ականատեսն ենք լինելու ոչ միայն նախադեպը չունեցող պոպուլիզմի, այլ նաև նման ուտոպիստական, հակաքաղաքագիտական և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունների շքահանդեսի: Մարդիկ, որոնք առավելագույնը պետք է իրենց ուժերը փորձեին սեղանի թամադայի կարգավիճակում, կուսակցություններ են առաջնորդելու և իշխանություն ձևավորելու հայտ են ներկայացնելու: Իսկապես աննախադեպ ընտրություններ են մեզ սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ