...

Նահապետ Սերժը

Նահապետ Սերժը

Հրապարակվել են «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին տասը համարների անունները:

Ահա ինչ տեսք ունի «ՊՈՒ»-ն:

1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Մարտուն Գրիգորյան
8. Տիգրան Աբրահամյան
9. Թեհմինա Վարդանյան
10. Արման Սահակյան

«ՉԻ». Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը ցուցակի գոնե առաջին տասնյակը կազմելիս ոգեշնչվել է աստվածաշնչյան մոտիվներից: Հաստատապես նրան դուր է եկել, թե ինչ սկզբունքով էր Նոյ նահապետը բոլոր տեսակներից վերցնում զույգ-զույգ:

Երկուսը վերցվել են այնպիսի կուսակցություններից, որոնք ՀՀԿ-ին մեղադրում էին ամենամահացու մեղքերի մեջ:

Երկուսը այնպիսի դեմքեր են, որ հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ապականել են Երևանի դեմքը, վաճառել քաղաքին պատկանող անշարժ գույքը, մայթերը և խոտածածկ տարածքները:

Երկուսը իրավապահ համակարգից են: Մեկը քրեական գործեր է հարուցել բազմաթիվ ՀՀԿ-ականների հանդեպ, մյուսը, որը մեծ հաշվով նույնպես իրավապահ համակարգից է (ԱԺ Վերահսկիչ պալատը գործեր չի հարուցում, բայց նյութեր է տրամադրում) հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի օրոք թալանվում է բյուջեի 70 տոկոսը:

Երկուսը երիտասարդ են, ոչնչով աչքի չեն ընկել, բացի ֆեյսբուքում ստատուս գրելուց:

Միայն Մարտուն Գրիգորյանն ու Տիգրան Աբրահամյանն են իրարից տարբերվում: Բայց, թերևս, ունեն ընդհանրություն, որից տեղյակ է միայն Սերժ Սարգսյանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1203 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ