...

Նախարարությունը ինքնավարություն է պահանջելու կառավարությունից

Նախարարությունը ինքնավարություն է պահանջելու կառավարությունից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի էջում գրել է. «Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք»։

«ՉԻ». Այս կառավարությունը պարզապես հրաշք է: Այսպիսի տեմպերով շուտով որոշ նախարարություններ ինքնավարություն ու անկախություն են պահանջելու կառավարությունից:

Կառավարությունը բացում է ռեստորանները և սրճարանները, բայց նախարարներից մեկը հորդորում է չայցելել դրանք: Բա էլ ինչի՞ համար են բացել՝ հարկայինը մտնի տուգանի՞, թե՞ ՍԱՏՄ-ը կասեցնի:

Պարոն նախարար, դուք կառավարության և պարետատան անդամ եք, այնտեղ հիմնավորեք, որ ռեստորանները և սրճարանները վարակի տարածման աղբյուր են: Բացատրեք, որ այլ ելք չկա: Իսկ եթե գործընկերները համաձայն չեն ձեր մոտեցումներին և մտահոգություններին, կա մի ելք՝ հրաժարական տալ:

Դա ավելի ազնիվ կլինի, և հասարակության գիտակից հատվածը կհասկանա ձեր շարժառիթներն ու կհարգի սկզբունքայնությունը: Վարակի ամենադժվարին շրջանում դուք տեղի չտվեցիք անհիմն քննադատությանը և պատվով ղեկավարեցիք համակարգը: Բայց, եթե կառավարությունը համաձայն չէ ձեր ներկայիս մարտավարության հետ, ապա պետք է հրաժարվել նրա մաս կազմելուց:

Իհարկե, հրաժարական տալուն կա այլընտրանք՝ այսպես ասած բյուզանդական այլընտրանք: Հասնել նրան, որ հրաժարական տան փոխվարչապետը և տնտեսական բլոկի նախարարները, բայց արագ է պետք գործել, քանզի այս ստատուս-քվոն պարզապես զավեշտալի է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ