...

Ներկած ձվեր՝ Զատիկից հետո

Ներկած ձվեր՝ Զատիկից հետո

«Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, միայն թե լուծեինք խնդիրը»,- BBC-ի հետ հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

«ՉԻ». Այս հայտարարությունից հետո միայն հոգեբանը կկարողանա բացատրել, թե տարիներ շարունակ ինչ է կատարվել Սերժ Սարգսյանի հոգու անդաստաններում: Հոգեբանը թերևս բացահայտի, թե քանի տարի էր անհրաժեշտ, քանի պաշտոնավարման ժամկետ էր անհրաժեշտ, քանի սահմանադրական փոփոխություններ էին անհրաժեշտ Սարգսյանին՝ ի վերջո անելու այն, ինչ ճիշտ էր համարում: Ուրեմն՝ տասը տարի ժամանակը քիչ էր՝ այդ ծրագիրն իրականացնելու, հասարակությանը պատրաստելու համար, մինչդեռ անգամ սեփական շրջապատին չէր կարողացել համոզել: Կամ էլ համոզել էր, բայց շարունակում էին դերասանություն անել, թե իրենք ոչինչ տվող չեն: 

Այս խոստովանությունից հետո Սերժ Սարգսյանը ընդամենը նմանվում է Զատիկից հետո ներկած ձու առաջարկողի: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1547 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ