...

Ներռուսական կռիվ՝ Սյունիքում

Ներռուսական կռիվ՝ Սյունիքում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջով: ՍիվիլՆեթի տեղեկություններով Միխայիլ Զուրաբովին պատկանող «Զանգեզուր մայնինգ»-ը դիմել է դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է, և կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45 տոկոսի վրա դրվել է արգելանք։

«ՉԻ». Հատկապես խորհրդային դպրոցական գրքերում նման պատմություններ հաճախ էին ներկայացնում: Որ աֆրիկյան կամ ասիական ինչ-որ երկրում երկու չար, իմպերիալիստական երկրներ պատերազմում էին իրար դեմ, թե ով պետք է տիրություն անի այդ երկրի հանքերին, նավթահորերին, օգտակար հանածոները արդյունահանի: Ով պատերազմում հաղթում էր, նա էլ դառնում էր այդ հետամնաց երկրի հարստությունների տերը: Բնականաբար, ոչ ոք չէր հարցնում այն երկրի կարծիքը, որտեղ գտնվում էին այդ հարստությունները: 

Հիմա մենք մոտավորապես այդպիսի մի աֆրիկյան երկրի վիճակում ենք հայտնվել: Ընդ որում՝ հասել ենք նրան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է ներռուսաստանյան կռվախնձոր: Երկու ռուս օլիգարխ վիճում են, թե Հայաստանի տարածքում գտնվող կոմբինատն ում է պատկանում: Ով այդ վեճում հաղթեց, պղձնի գործն իրենն է: Կամ էլ կբարիշեն, կասեն՝ էս մասն իմն է, էս մասը՝ քոնը: Բնականաբար, Հայաստան, Հայաստանի իշխանություններ, դա անցած էտապ է, նրանց հարցնող չկա: Այ, էս օրն ենք ընկել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   677 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ