...

Նիկոլ Փաշինյանի ամենաանկեղծ հարցազրույցը

Նիկոլ Փաշինյանի ամենաանկեղծ հարցազրույցը

- Պրն վարչապետ, ի վերջո երեք ժամ շարունակ ի՞նչ էիք բանակցում Պուտինի հետ։

- Ինչ որ պետք էր՝ էն էլ բանակցում էինք։

- Արդյունքում ինչ-որ համաձայնության եկա՞ք։

- Այո, բայց ես տեղյակ չեմ։ Ասեցին՝ հետո կզանգենք Ձեզ տեղյակ կպահենք, թե ինչ ենք պայմանավորվել։ Մինչև հիմա դեռ չեն զանգել։

- Վերջերս Իրանը և Հնդկաստանը փորձում են ակտիվացնել հարաբերությունները Հայաստանի հետ․․․

- Հա, բայց լուրջ քննարկումները մի տեսակ չեն ստացվում։

- Ինչո՞ւ։

- Դե․․․ Իրանցիները չեն խմում, հնդիկները միս չեն ուտում, էլ ի՞նչ լուրջ խոսակցություն։

- Պրն վարչապետ, նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պիտի դառնա արհեստական բանականության համաշխարհային կենտրոններից մեկը․․․

- Երևի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները տեսնելուց հետո ա, չէ՞, նման եզրակացության հանգել։

- Ընտրությունների արդյունքներն ի՞նչ կապ ունեն։

- Դե օրինակ՝ եթե մարդը բնական ատամները կորցնում ա, պիտի արհեստական ատամներ դնի, չէ՞։ Բնական բանականությունը կորցնելու դեպքում էլ պիտի աշխատի արհեստական բանականություն ունենալու ուղղությամբ։

- Պրն վարչապետ, ինչո՞ւ նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի որդուն նշանակեցիք Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատար։ Բա քրեական գործ կար հարուցված․․․

- Ես հաշվի եմ առել զուտ նրա պրոֆեսիոնալ որակները։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել կեղծ փաստաթղթերով ծառայությունից ազատվելու համար, այսինքն՝ մարդը փաստաթղթեր կեղծելու լուրջ հմտություններ ունի։ Իսկ առջևում ընտրություններ են։

- Ձեր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե ժամերով կարող է թվարկել Սերժ Սարգսյանի օրոք կատարված լավ գործերը․․․

- Ամեն ինչ պիտի գնահատել արդյունքներով։ Սերժ Սարգսյանի օրոք տասը տարի շարունակ կատարվածի արդյունքում ես իշխանության եկա, բա լավ չի՞։ 

- Գուցեև լավ է, բայց՝ Ադրբեջանի համար։

- Այսինքն՝ ստացվում ա, որ Սերժ Սարգսյանի տասնամյա գործունեության արդյունքները Ադրբեջանի համար էին դրական, չէ՞։ Բա երեքուկես տարի ա էդ եմ ասում, ասում եմ՝ նախկիններն են մեղավոր․․․

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ