...

Նիկոլ Փաշինյանն էլ կդիմադրի՞ հեղափոխությանը

Նիկոլ Փաշինյանն էլ կդիմադրի՞ հեղափոխությանը

Հոկտեմբերի 27-ի գործի դատավոր Սամվել Ուզունյանին հաջողվել է լքել Հայաստանը: Հիշեցնենք, որ նախօրեին ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել նրան զրկելու անձեռնմխելիությունից: Դրանից հետո նա փորձել էր հատել Հայաստանի սահմանը, բայց ուղեբեռում արգելված իրեր էին գտել: 

Փաստորեն, երկրորդ փորձից Ուզունյանին հաջողվել է ճողոպրել: 

Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Մի քանի օր հետո էլ հայտարարեց, որ ԱԱԾ-ն միշտ եղել է պետականության կողքին և երբեք չի հատել կարմիր գծերը:

Այս մի օրինակը ցույց է տալիս, որ Փաշինյանը ճիշտ է առաջին հայտարարության մեջ և սխալ՝ երկրորդում: Ուզունյանի փախչելը կարմիր գծի անցում է և ԱԱԾ-ի խոշոր տապալում:

ԱԱԾ պետին ԺՊ-ի այս կարգավիճակում թողնելը և նրա հետագա պաշտոնավարումն արդեն դիմադրություն կլինի հեղափոխությանը Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ հետագա նմանատիպ հայտարարությունները կդիտարկվեն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու անհաջող փորձեր:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ