...

Նիկոլական դիվերսանտները հայտնվել են Քոչարյանի շտաբում

Նիկոլական դիվերսանտները հայտնվել են Քոչարյանի շտաբում

«Նախագահ Քոչարյանի Աջակիցների Դաշինք» խմբի ֆեյսբուքյան էջում հայտնվել է շատ ուշագրավ գրառում. «Ընտրությունները կեղծելու ռեսուրս չունեն: Կառավարման տեսակետից այնքան ապիկար են, որ նույնիսկ դրա շնորհքը չեն ունենալու»:

«ՉԻ». Քոչարյանը մինչև ուրիշների քոքը կտրելը ճիշտ կանի կտրի այս խմբի ադմինի կամ ադմինների քոքը: Սրանք այս տեմպով լրիվ ջուրը կլցնեն հետընտրական պրոցեսներ սկսելու Քոչարյանի մտադրությունը:

Ինչպե՞ս են պնդելու, որ կեղծել են ընտրությունները, եթե հիմա ասում են, որ անգամ դրա շնորհքը չունեն: Հրայր Թովմասյանը և կոմպանիայի մյուս անդամները ինչպե՞ս են սրա տակից դուրս գալու: Թերևս ասեն, որ շնորհք չունեին, բայց աշխատասիրության կամ թուրքական աջակցության շնորհիվ կարողացան կեղծել:

Քոչարյանը ճիշտ կանի՝ մի քանի դաստիարակչական ապտակներ հասցնի Վիկտոր Սողոմոնյանին ու մնացած պատասխանատուներին և հարցնի, թե ինչպես են նիկոլական դիվերսանտները հայտնվել իր աջակիցների խմբում:

Քոչարյանը կամ պետք է հրաժարվի ֆեյսբուքյան այս խմբից, կամ էլ պարզաբանի, թե ինչ է նշանակում կառավարման տեսակետից ապիկար լինելն ու ընտրություն կեղծել չկարողանալը: Հակառակ պարագայում աջակիցները կոգևորվեն և հաջորդիվ կգրեն՝ կառավարման տեսակետից այնքան ապիկար են, որ չեն կարողանում կազմակերպված թալանել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ