«Երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»:
Հայտարարության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
«ՉԻ». Մշտապես աշխատել ենք քիչ անդրադառնալ գերիների թեմային, քանի որ շատ գրելուց ադրբեջանցիները չեն ազդվելու և վերադարձնելու մեր գերիներին: Բայց Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ գործող իշխանության ոչ ադեկվատ լինելու, քան գերիների մասին է:
Ամենևին չենք զարմանա, եթե վարչապետը այդ փաստը ներառի նաև 100 ձեռքբերումների ցանկում:
Միևնույն ժամանակ, ճիշտ կանի շարունակի ցանկը և ևս մի քանի աննախադեպ ցուցանիշ հրապարակի:
Օրինակ՝ երբեք պետությունը այս մասշտաբի օգնություն չի բաժանել տանիքը կորցրած քաղաքացիներին:
Սփյուռքը երբեք այսքան չի վստահել Հայաստանի իշխանություններին՝ հաշվի առնելով, թե որքան գումար փոխանցվեց «Հայաստան» հիմնադրամին:
1920 թվականից հետո, երբեք մի ստորագրությամբ այսպիսի քանակությամբ հող չի վերադարձվել:
Համոզված ենք՝ Փաշինյանի երևակայությունը անհամեմատ ավելի մեծ է, նորանոր ցուցանիշներ կհորինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: