«Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորված է, և բանակը կառավարության հետ միասին լիարժեքորեն կշարունակի երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ քայլերը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«ՉԻ». Նիկոլին թվում է, թե մարդիկ լրատվության այլ աղբյուր չունեն ու տեղեկատվություն են ստանում միայն իր ֆեյսբուքյան էջի միջոցով: Իսկ այնտեղ ամեն ինչ ընտիր է՝ Всё хорошо, прекрасная маркиза-ի ոճով:
Ինչպե՞ս է իրավիճակը կարգավորված, եթե Օնիկ Գասպարյանը հայց է ներկայացրել դատարան, որտեղ վիճարկում է իրեն պաշտոնանկ անելու հիմքերը: Ի՞նչ կարգավորվածության մասին է խոսքը, երբ զինվորական ծառայության մասին օրենքի դրույթները վիճարկվում են Սահմանադրական դատարանում:
Իսկ ինչ կարող է պատահել հայրենի մեծ ու փոքր դատարաններում, ժողովուրդը լավ գիտի: Առաջիկայում վարչական դատարանը ապօրինի կճանաչի Օնիկ Գասպարյանի հեռացումը, իսկ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող՝ վերը հիշատակված օրենքը: Եվ ամենայն հավանականությամբ կունենանք գլխավոր շտաբի երկու պետ:
Այդ խայտառակ վիճակին կպակասի միայն Օնիկ Գասպարյանի բերած կատարողական թերթիկը, ըստ որի՝ հարկադիր կատարողները պետք է աշխատասենյակից հեռացնեն Արտակ Դավթյանին:
Ուրիշ դեպքում՝ աննորմալ վիճակ, Նիկոլ Փաշինյանի կառավարման համար՝ նորմալ աշխատանքային եռուզեռ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: