...

Նիկոլից ի՞նչ եք ուզում

Նիկոլից ի՞նչ եք ուզում

Ստեփանակերտում բացվել են դպրոցները։ Դպրոցի վրա գրված է եղել՝ «Շնորհակալություն Ռուսաստանին»: Աշակերտներն իրենց ձեռքում պահել են Պուտինի նկարն ու ռուսական դրոշներ:

«ՉԻ». Տեսնում ե՞ք՝ ինչ բան է կյանքը: Հարյուրավոր գեներալներ ունենք, հարյուրավոր հերոսներ, իշխանություններ էլ ոնց որ ունենք՝ Հայաստանում և Արցախում, իսկ շնորհակալություն հայտնում են Պուտինին և Ռուսաստանին: 

Սա երևի հենց Նիկոլ Փաշինյանի ասած կայունության ու անվտանգության գինն է, որը մեզ համար Պուտինն է ապահովում:

Այսքանից հետո մեզ մնում է զարմանալ ընդդիմության վրա: Ինչո՞ւ եք վարչապետի հրաժարականը պահանջում: Ավելի ճիշտ կլինի Պուտինի հրաժարականը պահանջել, եթե դժգոհ եք նրա քաղաքականությունից: Թեպետ, ո՞նց դժգոհ լինես, եթե Արցախում նրան են հայտնում իրենց երախտագիտությունը: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ