...

Նիկոլը միայն քո հարցում էր ճիշտ

Նիկոլը միայն քո հարցում էր ճիշտ

«Կրկին պարզվեց, որ Նիկոլը ճիշտ էր, դուք սխալվեցիք»:

Այսպես է Ալեն Սիմոնյանը վերնագրել տեսանյութը, որը պատմում է Անվտանգության խորհրդի գաղտնազերծումները Օնիկ Գասպարյանի զեկույցների մասին:

«ՉԻ». Նիկոլը միայն մի հարցում էր ճիշտ. որ քեզ նշանակեց կուսակցության խոսնակ: Միայն դու կարող ես նման ցինիկությամբ պաշտպանել խայտառակությունը, ձախողումը, ապիկարությունը: Անգամ Շարմազանովը քեզանից սովորելու բան ունի:

Ի՞նչ ճշտի մասին կարող է խոսք գնալ: Այս տեմպերով մի օր էլ կասեք, թե Փաշինյանը ի՞նչ մեղավոր է, երեկոյան լսում էր Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցները, դրա համար էլ որոշել էր պայքարել մինչև վերջ:

Մի պահ ընդունենք, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի սկզբում սխալ է զեկուցել իրավիճակը, բա դո՞ւ ինչի համար էիր, որ չհասկանայիր ու չգնահատեիր իրավիճակը:

Ամեն ինչ գաղտնազերծում եք, որպեսզի պաշտպանվեք: Մի գաղտնազերծում էլ արեք, որից կերևա՝ հոկտեմբերի գոնե կեսերին նախատել եք Գասպարյանին, հարցրել, թե ինչո՞ւ ես սխալ զեկուցում իրավիճակը, ինչո՞ւ ես թյուրիմացության մեջ գցում: Չի լինի այդպիսի գաղտնազերծում, որովհետև մինչև հիմա էլ չես ընկալել, թե ինչ պետք է անեիր և ինչ պետք է չանեիր: Միայն պոռոտախոսությամբ կարող ես աչքի ընկնել. այն է՝ ասեց միայն այն ամենը, ինչ գիտեի վաղուց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   884 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ