Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ԱՅՈ-ն գովազդելու նպատակով երեկվանից իշխանությունը գործածության մեջ է դրել «հպարտ քաղաքացու անձնագիր» բուկլետը:
Քանի որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր գտնում են, որ հասարակությունը կազմված է պողոսներից, մի քանի խորհուրդներ պողոսներին:
- Այդ անձնագրով չգնաք բանկ և պահանջեք վարկ:
- Չփորձեք հատել Հայաստանի պետական սահմանը:
- Չփնտրեք ձեր լուսանկարը այդ անձնագրում:
- Չդիմեք վավերացման կլոր կնիքի համար:
- Իմաստ չունի լամինացիա անել, միևնույն է, ապրիլի 5-ից հետո անվավեր է: