Հիմա էլ մանիպուլյացիայի նոր դաշտ են բացել: Ինչպե՞ս կարելի է սիրիացի վարձկաններին կամ Քելբաջարում հանցագործություն կատարած և վաղուց պատիժը կրող դիվերսանտներին հանձնել՝ Ադրբեջանի առաջադրած «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Այս կառավարությունը կլինի, թե հաջորդը, պարտավոր է օր առաջ ընդունել այդ սկզբունքը: Հայ ժողովրդի վերքերը սիրիացի վարձկանների կամ դիվերսանտների՝ հայկական բանտերում մնալը չի բուժելու: Հայ ժողովրդի ցավը կարող է մի փոքր մեղմվել, եթե անմարդկային պայմաններում պահվող հայ գերիները վերադառնան հայրենիք:
Գործող կառավարությունը պարտավոր է օր առաջ ընդունել Ադրբեջանի առաջարկությունը: Չստացվի, որ ժամանակ հետո էլ Փաշինյանը գրի, թե չէր կարող ընդունել այդ պահանջը, որպեսզի իրեն չանվանեն դավաճան կամ Հայաստանի օրենքները ոտնահարող:
Գործող վարչապետը օրը մի քանի իրեն արդարացնող գրառում անելու փոխարեն պետք է վերցնի այդ պատասխանատվությունը և համաձայնվի մեր բանտերում գտնվող թշնամու բոլոր ներկայացուցիչներին վերադարձնել՝ պայմանով, որ դա կանի նաև Ադրբեջանը, այդ թվում՝ կվերադարձնի նաև մինչև պատերազմը գերեվարված մեր քաղաքացիներին:
Օրենքները լավ բան են, բայց իրավական ֆորմալիզմը չպետք է վերջնականապես խորտակի մեր հայրենակիցների ճակատագիրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: