Բարի երեկո, հպա՛րտ ժողովուրդ,
Մի պահ մոռացեք ստալիչնի ու բուդ։
Քանի յաթըրջիս լրիվ չեմ խմել՝
Ուզում եմ այսօր ձեզ Live-ո՛վ դիմել։
Այս Օձի տարում՝ լոբու պես կանաչ,
Խոստանում եմ ձեզ քառակի գնաճ,
Որ ամեն համբալ՝ Opel-ով գեղի,
Չգա՛ մեզ քերի մեր տաքուկ տեղից։
Մաղթում եմ՝ մնաք մտովի կռտված,
Տիկոյի հոր պես նորաձև կրթված,
Իմ ձեռքով խանձած խոզի պես բտված,
«Իմ քայլի» կողմից ինքնակամ կթված․․․
Հ․ Գ․
Դեռ շատ կխոսեր տավարի ցավը,
Թե Աննան թաքուն չանջատեր Live-ը։