...

Նորատուսում ձերբակալվել է թվով 26 վարչապետ

Նորատուսում ձերբակալվել է թվով 26 վարչապետ

ՀՀ Քննչական կոմիտեի համաձայն, նախօրեին, երբ ջրային պարեկները ծառայություն էին իրականացնում Սևանա լճի՝ Նորատուս գյուղի հատվածում, դիմակավորված անձինք մոտ 200 նավակներով հարձակվել են, բենզինով լի շշեր նետել պարեկների ուղղությամբ, ծեծել նրանց, և այլն։ Հարձակվողներից 26-ը ձերբակալվել են։ Հուզումները շարունակվել են նաև այսօր։ Ոստիկանության մեծաթիվ ուժերը փորձում են կարգուկանոն հաստատել Նորատուսում և կանխել ձկնագողությունը, իսկ նորատուսցիները պահանջում են թույլ տալ ձկնորսությամբ զբաղվել՝ չնայած արգելքին, հակառակ դեպքում սպառնալով նորից փակել Երևան-Սևան մայրուղին։

Զարմանալի մարդիկ են այդ ջրային պարեկներն ու «ոստիկանական մեծաթիվ ուժերը»․ բացահայտորեն խոչընդոտում են նորատուսցիների՝ Ամանորի նախաշեմին ձկնագողությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքը։ Ավելին՝ նույնիսկ «ՀՀ 3 միլիոն վարչապետներից» 26-ին ձերբակալում են։ Մինչդեռ նրանք ոչ մի վատ բան չեն արել, ընդամենը օրինակ են վերցրել հեղափոխական իշխանություններից և առաջնորդվել են «իրենց ձուկն ա, կուզեն՝ կբռնեն, չեն ուզի՝ չեն բռնի» սկզբունքով։ 

Չնայած՝ նորատուսցիներն է՛լ մի բարի պտուղ չեն։ Կարող էին, չէ՞, հին մեթոդներով գործելու փոխարեն իսկապես առաջնորդվել հեղափոխական տրամաբանությամբ։ Այսինքն՝ որսագողությամբ զբաղվել, հետո որսած ձկան մի 15-20 տոկոսը նախապես ուղարկել «Իմ սիգը» կամ «Ժպիտների կողակ» հիմնադրամներին, մնացածը որպես «ապօրինի ծագմամբ գույք» հանձնել համայնքապետարան ու նույն օրը ետ ստանալ՝ արդեն որպես պարգևավճար։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ