...

Նույնիսկ այս իրավիճակում ելքեր կան

Նույնիսկ այս իրավիճակում ելքեր կան

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ, որում Վաշինգտոնը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները։ 

«Կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շուտափույթ կերպով վերսկսել բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարատև և կայուն լուծում գտնելու նպատակով։ Այդ լուծումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների՝ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և մարդկանց իրավահավասարության սկզբունքների վրա»:

«ՉԻ». Յա, մանրից քնից արթնանում են: Ասում է՝ ինչի՞ է Պուտինը զորք մտցրել Արցախ: Բա խի՞ չեն մեզ ասել, մեր համաձայնությունը ստացել: Մենք դժգոհ ենք, որ էս հարցը Ռուսաստանն առանց մեզ է լուծել: 

Դժգոհ էիք, դուք զորքեր մտցնեիք: Գիտեիք, չէ՞, որ պատերազմ է սկսվելու: ԱՄՆ-ի դեսպանատունը պատերազմից մի օր առաջ այդ մասին բաց հայտարարեց ու ասաց՝ էն կռվի տեղերը հանկարծ չգնաք: 

Կամ չգիտեի՞ք, որ Ռուսաստանը մի հնարով փորձելու է պատերազմը դադարեցնել ու խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ: 

Լավ, լիրիկան մի կողմ: Իրականում, նույնիսկ այս իրավիճակում կարելի է Արցախի հարցով սպասվելիք բանակցություններում ավելի շահավետ պայմաններ կորզել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների միջև տարաձայնությունները: 

Բայց դրա համար պետք է ունենալ նորմալ իշխանություն և նորմալ ընդդիմություն, այլ ոչ թե՝ կռիվ-կռիվ կինոների սիրահարներ, որոնց համար բացի իշխանության համար պայքարից, ուրիշ այլ թեմաներ չկան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   813 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ