...

Նոյեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 14-15-ին հաճախակի շփումներ կլինեն ընդհանուր գումարի, հարկերի, ընդհանուր ունեցվածքի հետ կապված հարցերով: Գործնական նպատակով կարճատև ուղևորություններ կկատարեք: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի կամ կապերի մեջ:

16-17-ին ինտուիցիան ուժեղ կլինի, կռահող կլինեք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կընձեռվի: Համատեղ բիզնեսում հաջողություններ են սպասվում:

19-20-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Շատ զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ցուլ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կընկնեք: 14-15-ին ակտիվ շփումներ կունենաք գործընկերների և ամուսինների հետ: Կմասնակցեք հասարակական գործերին: Հաջողությամբ կվարեք բանակցություններն ու գործարքներ կկնքեք: 

16-17-ին ազդեցիկ անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք: 

19-20-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք կդրսևորեք ձեր առողջության հանդեպ:

Երկվորյակ 

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 14-15-ին մեծ հետաքրքրություն կդրսևորեք սեփական առողջության, սննդակարգի հանդեպ: Աշխատավայրում դիրքերն ամրապնդելու նպատակով նոր գիտելիքներ ձեռք բերելու և կրթություն ստանալու ձգտում կունենաք: 

16-17-ին՝ լավատեսություն: Լավ փոփոխություններ են սպասվում աշխատավայրում. կամրապնդեք ձեր դիրքերը: Հավանության կարժանանաք կամ առաջարկներ կստանաք ազդեցիկ անձանց կողմից:

19-20-ին բարձր տրամադրություն կունենաք, կուրախանաք երեխաներով ու սիրելիներով: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Խեցգետին

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 14-15-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Բիզնեսում հաջողություններ են սպասվում: Հարազատների հետ հաճելի հանդիպումներ կունենաք:

16-17-ը հաջող օրեր են: Գործերում հաջողություններ են սպասվում: Աջակցություն կստանաք, հավանության կարժանանաք: Գիտելիքների ու կարողությունների շնորհիվ կընդլայնեք ձեր հնարավորությունները:

19-20-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Առյուծ

Մեծ ուշադրություն կպահանջեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 14-15-ին մեծ հետաքրքրություն կդրսևորեք ընտանիքի և հարազատների հանդեպ: Ընտանեկան կամ տնային խնդիրների լուծման հետ կապված գաղափարներ կհայտնվեն: Կձգտեք հարմարավետության ու գեղեցիկ իրեր ձեռք բերելուն:

16-17-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում:

19-20-ին ակտիվորեն կշփվեք հարազատների ու կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կույս 

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 14-15-ին՝ մտավոր ակտիվություն, ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական կապեր և շփումներ: Նրբանկատությունն ու դիվանագիտությունը կօգնեն գործերն առաջ մղելիս ու հարաբերություններ հաստատելիս: Կարճատև ուղևորություններ են սպասվում:

16-17-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ տեղեկատվություն կստանաք: 

19-20-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կշեռք 

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 14-15-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Կձգտեք կրթություն ստանալ կամ էլ տեղեկատվություն կփնտրեք գործերը բարելավելու նպատակով: Ծախսեր կանեք զվարճանքների կամ նորաձև իրեր ձեռք բերելու վրա: Կներագրավվեք գործնական հարաբերություններին:

16-17-ին հաջողություններ կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք է սպասվում:

19-20-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 14-15-ին՝ ներդաշնակ հարաբերություններ: Հետաքրքրասեր ու արագ կռահող կլինեք: Ռոմանտիկ ոլորտում ու հասարակական գործունեության մեջ նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում:

16-17-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողակ կլինեք անձնական գործերում: Հաճելի հանդիպումներ են սպասվում: Առաջարկներ կստանաք: Ուշադրության կարժանանաք կարևոր անձանց կողմից:

19-20-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Զգայուն ու հուզական կլինեք:

Աղեղնավոր 

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 14-15-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Կձգտեք զվարճանքների: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին, շեղել գործերից: 

16-17-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ նորություններ, հաճելի հանդիպումներ տանը:

19-20-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները կհետաքրքրվեք նորություններով:

Այծեղջյուր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 14-15-ին ակտիվ և օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ակտիվ վեճեր: Ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված կարճատև ուղևորություններ: Հարաբերությունները հետաքրքիր զարգացում կստանան: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

16-17-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Լավ գաղափարներ ու առաջարկներ կլինեն: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերություններ կհաստատեք:

19-20-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք: Բարձր նպատակասլացություն:

Ջրհոս 

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 14-15-ին աշխատանքի, մասնագիտական գործերի հետ կապված կշփվեք ազդեցիկ անձանց հետ: Ձեզ համար կարևոր գործերի ծրագրում: Լավ կընթանան ֆինանսական գործերը: 

16-17-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք:

19-20-ին բարձր տրամադրություն կունենաք: Սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Ձկներ

Ինքնավստահ ու լավատես կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 14-15-ին մեծ հետաքրքրություն կցուցաբերեք գիտելիքների և արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Առույգ ու բարեհամբույր տրամադրվածություն: Կհանդիպեք ազդեցիկ անձանց հետ:

16-17-ը հաջող օրեր են: Աջակցություն ու առաջարկներ կստանաք: Լավ լուրեր կստանաք, հնարավոր է՝ արտերկրից: Անձնական հեղինակության աճ է սպասվում, հաջողակ կլինեք անձնական նախաձեռնություններում:

19-20-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում ու ընտանեկան բյուջեում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ