...

Նոյեմբերի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի բարդ ու անկայուն շրջան է: 15-16-ին չարդարացված լավատեսությունը կարող է միայն բարդացնել իրավիճակը և արգելակել խնդիրների լուծումը: Լավ է ռիսկի չդիմել, համբերատարությամբ և աշխատասիրությամբ զինվել, որոնց պակասն այդ հատվածում կզգացվի: Հարկերի հետ կապված խնդիրներ կծագեն: 17-19-ին կոնֆլիկտայնություն, ֆինանսական գործերում ու բիզնեսում կտրուկ գործողությունների և որոշումների հավանականություն կա: Իմպուլսիվությունը կարող է կորուստների հանգեցնել:

19-21-ին՝ անձնական շահի հանդեպ լավ հոտառություն: Բարդ իրավիճակներում կարող են օգնել իշխանություն ունեցող մարդիկ, ինչպես նաև ընդունված կանոններին, պարտավորություններին հետևելը:

Ցուլ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն կառաջանա ուրիշներից: 15-16-ին պայմանները կամ շրջապատողները կարող են խանգարել ծրագրերի և մեծ ցանկությունների իրագործմանը: Դժվարություններ մասնագիտական գործերում և ազդեցիկ անձանց հետ հարաբերություններում: Իրավաբանական խնդիրներ: 17-19-ին՝ կոնֆլիկտներ ընկերների, կազմակերպությունների հետ: Իմպուլսիվություն, բարկության բռնկումներ: Անհամբերությունը նպատակներն իրագործելիս դժվարություններ կստեղծի: Էլեկտրականության հետ աշխատելիս ու ճանապարհ գնալիս զգույշ եղեք:

19-21-ին գործերն ավելի լավ կընթանան, եթե հարթեք հեղինակավոր անձանց հետ հարաբերությունները կամ արտերկրից, արտասահմանցիներից օգնություն ստանաք:

Երկվորյակ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի աշխատեք: 15-16-ը բարդ շրջան է: Մանրուքներին ուշադրություն չդարձնելը, աշխատասիրության պակասը կարգելակեն գործերն ու խնդիրներ կստեղծեն աշխատավայրում: Հակված կլինեք կարելիից ավելին խոստանալ: 17-19-ին գործերում քաոսը կիշխի: Շեղող իրավիճակներ շատ կլինեն, և դրանք կխանգարեն կենտրոնանալուն, ինչն էլ թույլ չի տա լավ արդյունքների հասնել: Գործիքներով աշխատելիս, էլեկտրականության հետ գործ ունենալիս զգույշ եղեք, խուսափեք վնասվածքներից:

19-21-ին ֆինանսական գործերում ու համատեղ բիզնեսում բարելավում կլինի: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Խեցգետին

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 15-16-ին մեծամտության ու հեղինակավոր մարդկանց կարծիքի հետ համաձայն չլինելու պատճառով խնդիրներ կարող են առաջանալ սեփական հետաքրքրություններն առաջ տանելիս ու ծրագրերն իրագործելիս, համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: 17-19-ին ազատության ծարավը կարող է վնասել սիրային հարաբերություններին: Վատ ժամանակահատված է ֆինանսական սպեկուլյացիաների համար: Իմպուլսիվությունն ու անհամբերությունը կարող են իրավիճակը սխալ գնահատելու կամ նպատակի սխալ ընտրության պատճառ դառնալ:

19-21-ին անձնական նախաձեռնության շնորհիվ շահավետ գործընկերներ կգտնեք: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 15-16-ը անհաջող օրեր են: Կնյարդայնանաք ինչպես գործընկերների, այնպես էլ հարազատների, մտերիմների հետ փոխադարձ անհասկացողության պատճառով: Անհրաժեշտ աջակցության բացակայություն: Իրավաբանական խնդիրներ: 17-19-ին անհամբերությունն ու իմպուլսիվությունը դժվարություններ կստեղծեն նպատակին հասնելու ճանապարհին: Նոր նախագծեր սկսելու համար անբարենպաստ պահ է: Անսպասելի փոփոխություններ տանը: 

19-21-ին լավ կընթանան կենցաղը կազմակերպելու, տան համար գնումներ անելու, տանը կարգուկանոն հաստատելու հետ կապված գործերը:

Կույս

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 15-16-ին աշխատավայրում դժվարությունները, գործերով մեծ զբաղվածությունը կխանգարեն ծրագրված հանդիպումներին և ուղևորություններին: Խնդիրներ կծագեն հարազատների հետ հարաբերություններում: 17-19-ին ճանապարհին ու մեքենա վարելիս անհրաժեշտ է զգույշ լինել: Անսպասելի լուրեր կստանաք  արտերկրից: Անհաջողություններ են սպասվում թղթեր ձևակերպելիս, իրավաբանական խնդիրներ կծագեն:

19-21-ին՝ անհրաժեշտ տեղեկատվության հաջող փնտրտուք: Համոզելու և ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ունակություն: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կշեռք

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 15-16-ին բիզնեսում, ֆինանսական գործերում մեծ ամբիցիաներն ու մեծ ծրագրերը կարող են իրականություն չդառնալ: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի կամ զվարճանքների վրա: 17-19-ին հնարավոր են կոնֆլիկտներ ֆինանսական գործերի պատճառով: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք: Հարկերի, վարկերի, անշարժ գույքի հետ կապված անհաջողություններ: Իմպուլսիվ ծախսեր:

19-21-ին տան, կենցաղային ծախսերի հետ կապված ֆինանսական գործերն ավելի լավ կընթանան: Հարազատներից աջակցություն կստանաք:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 15-16-ին՝ մեծամտության պատճառով խնդիրներ անձնական գործերում, ընտանիքում: Վեճեր ընտանիքում սկզբունքների պատճառով: Տնային գործերից ու հոգսերից հեռանալու ձգտում: 17-19-ին՝ բարձր կոնֆլիկտայնություն: Անհամբերությունն ու իմպուլսիվությունը կխանգարեն նպատակին հասնելուն: Կտրուկ փոփոխությունների դիմելու ձգտումը կարող է անհիմն լինել:

19-21-ին անձնական նախաձեռնության շնորհիվ շահավետ ծանոթություն կհաստատեք: Հաջող կարճատև ուղևորություններ ու գնումներ: Հաճելի խոսքով ու շարժուձևով համակրանք առաջացնելու ունակություն: Հաճելի հանդիպումներ են սպասվում հարազատների հետ:

Աղեղնավոր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 15-16-ին՝ անուշադրության, կենտրոնանալ չկարողանալու պատճառով դժվարություններ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ, տեղեկատվության հետ աշխատելիս: Շեղող գործեր ու իրավիճակներ շատ կլինեն: 17-19-ին գործերում ինչ-որ բան ձեր օգտին շրջելու, աշխատավայրում դիրքերը բարելավելու համար գաղտնի գործողությունների դիմելու, թակարդներ լարելու ցանկություն կունենաք կամ չեք կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա:

19-21-ին շահի հանդեպ լավ հոտառության շնորհիվ ավելի լավ կընթանան ֆինանսական գործերը: Խնայելու հնարավորություն կլինի: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:

Այծեղջյուր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ համագործակցելու անհրաժեշտություն կառաջանա: 15-16-ին նոր նախաձեռնություններում, ֆինանսական գործերում, բիզնեսում հնարավոր է խնդիրներ առաջանան անհիմն լավատեսության ու վատնող լինելու պատճառով: Խուսափեք ոչ խելամիտ սպեկուլյացիաներից: 17-19-ին՝ տարօրինակ իրադարձություններ ռոմանտիկ հարաբերություններում: Վեճեր ընկերների հետ: Արկածախնդրությունների հակվածություն, ինչը միայն կվնասի գործերին: Նոր նախագծեր սկսելու համար անբարենպաստ պահ է:

19-21-ին՝ շահի ու ներդաշնակության զգացում: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, համակրանք առաջացնելու ունակություն: Աջակցություն ընկերներից:

Ջրհոս

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 15-16-ին մեծամտությունը, անհիմն լավատեսությունը խնդիրներ կստեղծեն մասնագիտական գործերում, ազդեցիկ անձանց հետ հարաբերություններում: Ձեր գործողություններում հավանության ու գովեստի արժանանալու ցանկություն կնկատվի: Անիրագործելի խոստումներ: 17-19-ին տանը և ընտանեկան հարաբերություններում կտրուկ փոփոխությունների դիմելու ձգտում: Հուզական լարվածություն, բարկության բռնկումներ:

19-21-ին՝ ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Ձկներ

Ինքնավստահ կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 15-16-ին չնախատեսված հոգսերը դժվարություններ կստեղծեն ծրագրերն իրագործելիս: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Խնդիրներ ուղևորությունների ժամանակ, արտասահմանցիների հետ գործերում: 17-19-ին հնարավորություններն ընդլայնելու, աջակցություն ստանալու ձգտումը դժվար իրագործելի կլինի անհրաժեշտ կապերի, մարդկանց ու տեղեկատվության բացակայության պատճառով: Հեղինակություններ չեք ընդունի: Ճանապարհին զգույշ է պետք լինել:

19-21-ին՝ նոր գաղափարներ ու պիտանի նախաձեռնություններ: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին, հասարակական գործերին: Հնարավոր են շահավետ ծանոթություններ ու հետաքրքիր առաջարկներ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ