...

Նոյեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շաբաթ վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորություններն ընդլայնելու շրջանը: 18-21-ին՝ մեծ ակտիվություն: Ղեկավարության հավանությանը կարժանանաք: Կներգրավվեք քաղաքական գործերի կամ հասարակական աշխատանքի մեջ: Կապեր կհաստատեք իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց հետ:

22-24-ին կոնֆլիկտային կլինեք, ֆինանսական գործերի ու բիզնեսի հետ կապված կտրուկ որոշումներ կընդունեք: Բայց իմպուլսիվ գործողությունները ապագայում բարդությունների պատճառ կդառնան: Խուսափեք կորուստներից ու ծախսերից: Չնայած այս ամենին՝ լավատես կլինեք: Արտերկրի հետ կապված նոր հնարավորություններ կստեղծվեն:

Ցուլ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-21-ին մասնագիտական առաջխաղացման նպատակով կրթություն ստանալու հնարավորություն կլինի: Սպասվում են հեռավոր ուղևորություններ կամ կապեր արտասահմանցիների հետ:

22-24-ին հնարավոր են կոնֆլիկտներ ընկերների ու գործընկերների հետ: Իմպուլսիվություն: Անհամբերությունը դժվարություններ կառաջացնի նպատակին հասնելու գործում: Զգույշ եղեք ճանապարհ գնալիս ու էլեկտրականության հետ աշխատելիս: Հնարավոր է լուծվեն բիզնեսի, ֆինանսական գործերի հետ կապված խնդիրները:

Երկվորյակ

Այս շաբաթ վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-21-ին ակտիվ ու գործնական կլինեք բիզնեսում: Կորոշեք երկարաժամկետ ծրագրերը: 

22-24-ին՝ քաոս գործերում: Բազմաթիվ շեղող իրավիճակներ կլինեն, որոնք թույլ չեն տա կենտրոնանալ, ինչն էլ կխանգարի լավ արդյունքների հասնել: Գործիքներով աշխատելիս զգույշ եղեք: Մեծ հնարավորություններ կստեղծվեն գործնական ու սիրային հարաբերություններում: Պիտանի ու ազդեցիկ գործընկերներ կգտնեք:

Խեցգետին

Այս շաբաթ վերջանում է սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, բայց ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-21-ին՝ մեծ պատասխանատվություն մյուսների, գործընկերների առջև: Կուժեղանա արդարության զգացումը:

22-24-ին ազատության ու անկախության ձգտումը կարող է վնասել ռոմանտիկ հարաբերություններին: Վատ օրեր են խաղերի ու սպեկուլյացիաների համար: Իմպուլսիվությունն ու անհամբերությունը սխալ նպատակ ընտրելու պատճառ կդառնան: Կատարված աշխատանքի դիմաց գումար կստանաք: Սպասվում են լավ առաջարկներ:

Առյուծ

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և կսկսվի ուժերի վերելքի հաջող շրջանը: 18-21-ին՝ պատախանատվության աճ աշխատանքի մեջ: Լավ կազմակերպվածություն, արդյունավետություն գործերում: 

22-24-ին՝ աշխատանքի մեջ, ընտանեկան հարաբերություններում փոփոխությունների ձգտում: Բարկության պոռթկումներ կունենաք: Ստիպված եք լինելու կիսվել ձեզ համար կարևոր գործերի ու ընտանեկան պարտականությունների միջև: Սպասվում են հաջողություններ սիրային հարաբերություններում: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

Կույս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ ուշադրության շրջանը: 18-21-ին՝ սիրային հարաբերությունները կամ կսառչեն, կամ է՛լ ավելի կամրապնդվեն: Կարող են ակտիվանալ հին կապերը: Հաջողություններ բիզնեսի ու գործարքների մեջ:

22-24-ին զգույշ եղեք ճանապարհին, մեքենա վարելիս: Անսպասելի նորություններ հեռվից: Արտերկիր մեկնելու հետ կապված փաստաթղթերը ձևակերպելիս դժվարություններ կլինեն: Փոխարենը հաջող կլինեն ընտանիքի, տան հետ կապված գործերը: Կհանդիպեք հեռվից եկած հարազատների հետ: Ուրախ միջոցառումներ՝ տանը:

Կշեռք

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-21-ին՝ ակտիվություն տնային գործերում: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել տարեց հարազատների մասին: Վերանորոգման պլանավորում: Կդժվարանաք համատեղել մասնագիտական ու տնային պատականությունները:

22-24-ին հնարավոր են կոնֆլիկտներ գումարի պատճառով: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք: Իմպուլսիվ ծախսեր: Կտրուկ փոփոխություններ համատեղ բիզնեսում: Բայց միաժամանակ կուրախացնեն հարազատները, լավ նորությունները, բանակցություններն ու շահավետ առաջարկները:

Կարիճ

Վերջանում է Կարիճի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը կփոխարինվի սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 18-21-ին՝ լուրջ վերաբերմունք կրթության, տեղեկատվության հանդեպ: Կընդլայնեք գործնական կապերը: Պայմանագրեր կնքելիս զգույշ եղեք. դրանք երկարաժամկետ են լինելու:

22-24-ին՝ բարձր կոնֆլիկտայնություն: Անհամբերությունն ու իմպուլսիվությունը դժվարություններ կառաջացնեն նպատակին հասնելու գործում: Կտրուկ փոփոխությունների ձգտումն էլ անհիմն կլինի: Բայց լավ կընթանան ֆինանսական գործերը: Հաջող գնումներ կանեք:

Աղեղնավոր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և նոյեմբերի 22-ից սկսվում է Աղեղնավորի ամիսը, որը գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 18-21-ից՝ ֆինանսական ու գործնական ակտիվություն: Արդյունավետություն՝ բիզնեսում: Խնայելու, գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն կունենաք:

22-24-ին հնարավոր է գործերում ինչ-որ բան գաղտնի փոխելու ձգտում ունենաք: Չեք կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Անսպասելի առողջական խնդիրներ կծագեն: Բայց միաժամանակ լավատեսորեն տրամադրված կլինեք, կկարողանաք հասնել ուզածին, կբարելավեք հարաբերություններն ու ֆինանսական դիրքը:

Այծեղջյուր

Այս շաբաթ վերջանում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-21-ին՝ անձնական պատասխանատվության մեծ զգացում, ինքնավստահություն: Հնարավոր են դժվարություններ համագործակցության մեջ, ինչը տեղի կունենա սեփական խնդիրներին շատ կառչած լինելու պատճառով:

22-24-ին՝ տարօրինակ իրադարձություններ սիրային հարաբերություններում: Վեճեր ընկերների հետ: Հակված կլինեք արկածախնդրությունների, ինչը միայն կվնասի գործերին: Անբարենպաստ շրջան է նոր նախագծեր սկսելու համար: Բայց միաժամանակ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Շահի հանդեպ հոտառություն:

Ջրհոս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 18-21-ին անսպասելի հոգսերը կարող են արգելակել գործերի սովորական ընթացքը: Կաճեն ուրիշների հանդեպ ունեցած պարտավորությունները:

22-24-ին անհամբերությունն ու իմպուլսիվությունը նպատակին հասնելու գործում դժվարություններ կառաջացնեն: Նոր նախագծեր սկսելու համար էլ լավ շրջան չէ: Անսպասելի փոփոխություններ տանը: Հնարավոր են պիտանի ծանոթություններ ընկերների շրջանում, հաջող մասնակցություն հասարակական ու քաղաքական գործերին: Սպասվում են լավ նորություններ:

Ձկներ

Այս շաբաթ սկսվում է որոշ ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 18-21-ին կներգրավվեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերի մեջ: Կվերականգնեք հին ընկերական հարաբերությունները: 

22-24-ին կձգտեք ընդլայնել ձեր հնարավորություններն ու աջակցություն ստանալ, ինչը դժվար կլինի անել անհրաժեշտ կապերի ու անհրաժեշտ մարդկանց բացակայության պատճառով: Հեղինակություններ չեք ընդունի: Ճանապարհին պետք է զգույշ լինել: Հաջողության վրա կարող եք հույս դնել աշխատանքի մեջ, ինչպես նաև արտասահմանցիների հետ կապված գործերում: Շահավետ առաջարկներ կստանաք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ