Խոյ
Փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 1-2-ին ազդեցիկ անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Որոշակի հաջողություններ՝ բանակցությունների ժամանակ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: 3-5-ին՝ անսպասելի դժվարություններ ֆինանսական գործերում ու համատեղ բիզնեսում: Պարտքերի ու հարկերի հետ կապված խնդիրներ: Մոլախաղերը և ոչ խելամիտ սպեկուլյացիաները կարող են սնանկացնել:
6-7-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր արտերկրում ապրող հարազատներից:
Ցուլ
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ընկերներից: 1-2-ին լավ ձեռքբերումներ աշխատանքի մեջ, դիրքերի բարելավում: Ազդեցիկ անձանց շրջանում ճանաչում ձեռք կբերեք: 3-5-ին՝ ազատության ծարավ: Տարօրինակ, անկանխատեսելի վարք հասարակության մեջ ու գործընկերային հարաբերություններում: Կհանդիպեք, ընկերություն կհաստատեք ինքնատիպ մարդկանց հետ: Անձնական հետաքրքրությունների պատճառով հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ:
6-7-ին անձնական արժանապատվության չափազանցված զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Հետաքրքրություն ընտանեկան բյուջեի հանդեպ:
Երկվորյակ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 1-2-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում: Ուժերը և կարողությունները ներդնելու համար նոր ոլորտներ գտնելու կարողություն: Կարևոր ու հաճելի հանդիպումներ: 3-5-ին անկանխատեսելի իրավիճակները կարող են արգելակել գործերը: Գործունեության անսպասելի ու հարկադիր փոփոխություն: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել սեփական առողջության մասին:
6-7-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Խեցգետին
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 1-2-ին տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում: 3-5-ին՝ ազատության ծարավ, հեղինակություններ չեք ընդունի: Անկանխատեսելի վարք հասարակության մեջ, ընկերության հաստատում ու շփումներ ոչ հուսալի մարդկանց հետ: Անկայուն սիրային հարաբերություններ:
6-7-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք ձեր առողջության հանդեպ:
Առյուծ
Շատ ժամանակ կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 1-2-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ տեղեկատվություն կստանաք: Կօգնեք գործընկերներին պիտանի կապեր հաստատելու հարցում: 3-5-ին աշխատավայրում, մասնագիտական գործերում անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել տնային գործերին: Տրամադրության կտրուկ փոփոխությունները, չմտածված արարքները ընտանիքում կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ:
6-7-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաների ու սիրելիների հետ անցկացրած ժամանակից: Հաճելի հանգիստ ու զվարճանքներ:
Կույս
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 1-2-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք: Լրացուցիչ գումար աշխատելու հնարավորություն կլինի: 3-5-ին՝ անսպասելի ու տարօրինակ վարքի դրսևորում ազդեցիկ անձանց կողմից: Հեռվից տեղեկատվություն կստանաք: Խնդիրներ կրթական պրոցեսում:
6-7-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ կունենաք տանը:
Կշեռք
Ձգտում դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 1-2-ին՝ լավ տրամադրություն, հաջողություններ՝ անձնական գործերում: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ առաջարկներ կստանաք: Ուշադրության կարժանանաք կարևոր անձանց կողմից: 3-5-ին՝ անսպասելի խնդիրներ կծագեն ֆինանսական գործերում: Համատեղ գումարը, հարկերը կամ պարտքերը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ:
6-7-ին ակտիվ շփումներ են սպասվում հարազատների ու գործընկերների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Կարիճ
Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում և անձնական զարգացման ծրագրում: 1-2-ին՝ ընտանեկան գործերի անսպասելի բարելավում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը: Ընտանեկան ինչ-ինչ գաղտնիքներ բացահայտելու հնարավորություն կլինի: 3-5-ին ընկերների, կազմակերպությունների միջամտությունը կամ իրադարձությունների տարօրինակ ընթացքը կփոխեն գործերի սովորական ընթացքն ու կազդեն անձնական ծրագրերի վրա: Ընկերություն կհաստատեք տարօրինակ մարդկանց հետ:
6-7-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար իրեր կգնեք: Հետաքրքրություն կցուցաբերեք առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Աղեղնավոր
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 1-2-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ և առաջարկներ: Շահավետ կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ: 3-5-ին աշխատավայրում տարօրինակ իրադարձությունները կարող են արգելակել գործերի ընթացքը, փակուղային իրավիճակներ ստեղծել: Տրամադրության և ինքնազգացողության տատանումներ:
6-7-ին՝ անձնական մեծ ակտիվություն, ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Այծեղջյուր
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 1-2-ին՝ հաջողություններ և ընդլայնում պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լրացուցիչ գումար աշխատելու հնարավորություն կլինի: 3-5-ին ազատության մեծ ծարավի պայմաններում հնարավոր է կախվածության մեջ հայտնվեք սիրելիներից, ընկերներից ու կոլեկտիվից: Սիրային հարաբերությունների անսպասելի զարգացում:
6-7-ին՝ բարձր զգայունակություն, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ունակություն: Շրջապատողների կողմից կարժանանաք բարյացակամ վերաբերմունքի: Առանձնանալու ձգտում:
Ջրհոս
Ծրագրերի իրագործման ու դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 1-2-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն կստանաք ազդեցիկ անձանց կողմից, ճանաչում նրանց շրջանում: Արտերկրի հետ կապված լավ լուրեր ու գործերի բարելավում: Հնարավոր են գործնական առաջարկներ: 3-5-ին հնարավոր է ստիպված լինեք կիսվել տնային ու աշխատանքային պարտականությունների միջև: Ընտանեկան հարաբերություններում փոփոխությունների ցանկություն կունենաք:
6-7-ին՝ ազատությունը պաշտպանելու ցանկություն կունենաք: Կձգտեք դեպի ընկերները: Կհետաքրքրվեք նորություններով:
Ձկներ
Մեծ ինքնավստահություն: Հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 1-2-ին՝ լավ կռահողականություն և ինտուիցիա: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում: 3-5-ին անսպասելի կամ ծրագրված ուղևորությունը կարող է չկայանալ հարազատների պատճառով: Տարօրինակ նորություններ կամ զրույցներ: Տեղեկատվության և ուսման հետ կապված խնդիրներ:
6-7-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: