Խոյ
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 22-26-ին հարաբերությունները զուտ գործնական, պրակտիկ ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Անձնական շահի հանդեպ հոտառություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Խնայելու հնարավորություն կունենաք:
27-28-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք կդրսևորեք սեփական առողջության հանդեպ:
Ցուլ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 22-26-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Կընդլայնեք կապերն արտերկրում: Լավ գործնական համագործակցություն ազդեցիկ անձանց հետ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ:
27-28-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն կպարգևեն երեխաներն ու սիրելին: Ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Երկվորյակ
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 22-26-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողություններն ու համատեղ ֆինանսները: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Շահի հանդեպ լավ հոտառություն: Ակտիվ կլինեք աշխատանքի մեջ: Հնարավոր են գործնական առաջարկներ:
27-28-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:
Խեցգետին
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 22-26-ին՝ ներդաշնակ հարաբերություններ ամուսնական կյանքում ու գործընկերության մեջ: Շփվող կլինեք, հաջող գործեր են սպասվում կոլեկտիվում: Գրավիչ տեսք ունենալու, ուշադրությունը ձեր անձին հրավիրելու, համակրանք առաջացնելու կարողություն:
27-28-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան կամ կենցաղային հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Առյուծ
Ընտանեկան հոգսերն ու գործերը կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 22-26-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Լավ տրամադրության և առողջության շնորհիվ կաճի գրավչությունը: Հաջող գնումներ կանեք: Հաճելի հանդիպումներ կոլեգաների հետ: Կատարված աշխատանքի դիմաց գումար կստանաք:
27-28-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Կույս
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 22-26-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Առատաձեռն ու բարի կլինեք: Հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, բանակցություններ: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
27-28-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Կշեռք
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 22-26-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք: Տան, ունեցվածքի հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Աջակցություն հարազատներից:
27-28-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն ու հուզական կլինեք:
Կարիճ
Վերջանում է Կարիճի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 22-26-ին հարաբերություններ հեշտությամբ կհաստատեք, հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում: Հաջող ուղևորություններ: Բանակցությունների ժամանակ տակտն ու դիվանագիտությունը հաջողություն կբերեն: Անձնական նախաձեռնությամբ կարևոր հանդիպումներ կկայանան:
27-28-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Աղեղնավոր
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և նոյեմբերի 22-ից սկսվում է Աղեղնավորի ամիսը, որը ուժերի վերելք, գործերում էլ անձնական նախաձեռնության աճ կբերի: 22-26-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Գեղեցիկ և որակյալ իրեր ձեռք կբերեք: Հաջող առևտուր ու հաջող բիզնես առևտրի ոլորտում: Խնայելու հնարավորություն կունենաք: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն:
27-28-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Այծեղջյուր
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 22-26-ին գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Անձնական հաջող նախաձեռնություն բիզնեսում: Աջակցություն ընկերներից: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար:
27-28-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:
Ջրհոս
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման ուղիների փնտրտուքի շրջանը: 22-26-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարի և առատաձեռն կլինեք: Երևակայությունը կուժեղանա, կերազեք: Կբարելավվեն հարաբերությունները ղեկավարության ու պաշտոնյաների հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
27-28-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանեկան բյուջեին:
Ձկներ
Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է սկսվում: 22-26-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով, կազմակերպությունների գործերին մասնակցության ժամանակ գործնական ու սիրային հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի ֆինանսական հաջողություններ կլինեն: Օգտակար նախաձեռնություններ ու նոր գաղափարներ: Հնարավոր են առաջարկներ արտերկրից:
27-28-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: