...

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 29-3-ին նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Գործերի հաջող ընթացք, առաջընթաց արտերկրի, արտասահմանցիների, ընկերների հետ կապված գործերում: Ազդեցիկ անձանցից աջակցություն կստանաք, ինչպեսև կարևոր տեղեկատվություն: 

4-5-ին՝ բարձր տրամադրություն, սկզբունքայնության աճ: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, նրանցից աջակցություն ստանալու ունակություն: Հանդիպումներ կունենաք արտերկրից ժամանած հարազատների հետ: Հեռվից լուրեր կստանաք։

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 29-3-ին՝ վստահություն ու կայունություն մասնագիտական գործերում: Իրավիճակի խորքը թափանցելու և այն ի շահ ձեզ օգտագործելու կարողություն: Խնդիրները լուծելու գաղափարներ կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

4-5-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան գործերին ու ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 29-3-ին հանդիպումներ ու բանակցություններ շատ կլինեն: Ազդեցիկ անձանց կամ արտասահմանցիների հետ շահավետ կապեր կհաստատեք: Հետաքրքիր տեղեկատվություն կգա գործընկերներից: Կարճատև գործնական ուղևորություններ են սպասվում:

4-5-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ընտանիքի անդամների տրամադրության հանդեպ կամ նրանց մասին հոգ տանելու անհրաժեշտություն կառաջանա:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 29-3-ին կարգապահությունն ու ազնվությունը, միջոցների և ուժերի ճիշտ բաշխումը կօգնեն առաջ մղել գործերը: Շահի հանդեպ լավ հոտառություն, աշխատավայրում հարաբերությունների կայունացում: Հնարավոր են հաջող գնումներ: Հարկերի ու վարկերի հետ կապված հարցերը լուծելու հնարավորություն կլինի:

4-5-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոնի հաստատում: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր կլինեք սեփական առողջության հանդեպ: 

Առյուծ
Մեծ ուշադրություն կհատկացնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 29-3-ին ինքնավստահ ու ակտիվ կլինեք ձեր ծրագրերը, գաղափարները առաջ տանելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ: Գործնական ու սիրային հարաբերությունների ամրապնդում: Կարևոր անձանց հետ շահավետ կապեր կհաստատեք: Հետաքրքիր միջոցառումների մասնակցություն կունենաք:

4-5-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Հարազատների ու մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 29-3-ին՝ բարձր աշխատունակություն, հավանական են ուղևորություններ կենցաղային հարցերով: Տանը հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն կամ կծրագրեք տնային գործերը: Տանը կարևոր գործեր կավարտեք:

4-5-ին՝ ակտիվություն տանը, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Կշեռք

Ակտիվ շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր կունենաք: 29-3-ին՝ արագ կռահողականություն: Տեղեկատվության ու կապերի ակտիվ փնտրտուք: Շահավետ հանդիպումներ՝ ազդեցիկ անձանց հետ: Կմասնակցեք կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին: Ցանկացած տեսակի հարաբերությունների ամրապնդում: Կարճատև ուղևորություններ՝ անձնական գործերով:

4-5-ին՝ հանդիպումներ ու կարևոր զրույցներ տանը: Լուրեր կստանաք: Կենցաղային հարցերով ուղևորություններ են սպասվում:

Կարիճ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 29-3-ին՝ դրամական մուտքերի, գնումների հետ կապված ծրագրերի իրագործում: Գործընկերների հետ լավ համաձայնություններ կկնքեք: Օգնություն հարազատներին՝ պրակտիկ գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

4-5-ին զբաղված կլինեք տնային գործերով: Հաջող գնումներ կկատարեք տան համար: Հետաքրքրություն կունենաք առևտրի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 29-3-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարների ու ծրագրերի մասին պատմելիս: Սեփական գիտելիքներն ու կարողությունները շահավետ կիրառելու ունակություն: Շփումներ ու հանդիպումներ շատ կլինեն: Հասարակական կապերի ընդլայնում: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

4-5-ին անձնական մեծ ակտիվություն, ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն:

Այծեղջյուր

Գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս դժվարություններ կունենաք: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 29-3-ին գործնական հոտառություն ձեռք կբերեք: Ուրիշներին հեշտությամբ հասկանալու ունակություն: Հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Խնայելու հնարավորություն կունենաք: Օգնություն փորձառու անձանցից:

4-5-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 29-3-ին՝ արագ կռահողականություն, անհրաժեշտ տեղեկատվության ստացում, գործերի հաջող ծրագրում: Կառուցողական փառասիրությունը, լավ կազմակերպվածությունը, խելամտությունը կօգնեն անձնական նպատակներին հասնելիս: Փորձառու անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հաջող մասնակցություն կունանաք կոլեկտիվի, կազմակերպությունների գործերին: Հետաքրքիր հանդիպումներ:

4-5-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Ձգտում դեպի ընկերներն ու հետաքրքրություն նորությունների հանդեպ:

Ձկներ
Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 29-3-ին խելամիտ ու կազմակերպված կլինեք: Անձնական գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Լավ բանակցություններ իշխանություն ունեցող անձանց հետ: Հնարավոր է՝ ինքներդ ստիպված լինեք օգնել ու աջակցել ուրիշներին:

4-5-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ