...

Նոյեմբերի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 6-9-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Ակտիվություն համատեղ բիզնեսում, վարկերի ու հարկերի հետ կապված գործերում: Բայց խուսափեք ռիսկային գործողություններից:

10-12-ին՝ խնդիրներ գործերն առաջ մղելիս: Ծանր աշխատանք ու պարտականություններ շատ կլինեն: Ստուգումներ աշխատավայրում: Սառնություն ղեկավարության և ազդեցիկ անձանց կողմից: Ձգձգումներ արտասահմանի հետ կապված գործերում:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 6-9-ին՝ համագործակցության ուժեղ պահանջ, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Վեճեր, ձեր սկզբունքները կպաշտպանեք ամուսինների և գործընկերների հետ հարաբերություններում: Լավագույն դեպքում շատ արդյունավետ համագործակցություն է սպասվում:

10-12-ին՝ հարկերի, կազմակերպությունների հետ կապված խնդիրներ, անհանգստություն ու տագնապ: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Դժվարություններ ընկերների հետ հարաբերություններում:

Երկվորյակ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 6-9-ին ֆիզիկական աշխատանք շատ կլինի: Վնասվածքներից խուսափելու համար ուշադիր եղեք: Խնդիրներ աշխատավայրում: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ:

10-12-ին անհաջող բանակցություններն ու գործընկերների պահպանողական լինելը կարող են արգելակել գործերը: Լարված հարաբերություններ շրջապատողների հետ: Մրցակիցները խոչընդոտներ կստեղծեն: Ձգձգումներ համաձայնություններ ձեռք բերելիս, իրավաբանական դժվարություններ: Սառնություն կարևոր անձանց հետ հարաբերություններում:

Խեցգետին

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 6-9-ին ակտիվ հանգստի ու զվարճանքների փնտրտուք: Ռոմանտիկ հարաբերություններում շատ զգացմունքային կլինեք: Ուժի դիրքերից ինքնադրսևորվելու ձգտում: Մասնակցություն խմբակային միջոցառումների:

10-12-ին՝ գործերի արգելակում, խնդիրներ աշխատանքի մեջ: Կբարդանան ղեկավարության ու կարևոր անձանց հետ հարաբերությունները: Գործերում և աշխատանքի մեջ հեռանկարների բացակայություն: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա:

Առյուծ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 6-9-ին ակտիվ կլինեք տանը, հարազատների հետ հարաբերություններ հաստատելիս: Տնային պայմանների բարելավում, հարմարավետություն կստեղծեք, փոքրիկ վերանորոգում կկազմակերպեք: Հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կդառնան: Կոնֆլիկտներից խուսափելու համար պիտի հաշվի առնեք ուրիշների զգացմունքներն ու պահանջմունքները:

10-12-ին հնարավոր է ուրիշներից կախվածության մեջ հայտնվեք: Ծանրաբեռնվածություն աշխատավայրում: Լարված մտավոր աշխատանք: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Գործողություններում ազատության պակաս:

Կույս

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 6-9-ին՝ գիտելիքների և ինֆորմացիայի ակտիվ փնտրտուք: Գաղափարներին պրակտիկ կիրառում գտնելու ձգտում: Մասնագիտական գործերով կարևոր հանդիպումներ են սպասվում: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հնարավոր են խնդիրներ մոտ հարազատների հետ:

10-12-ին՝ խնդիրներ հարաբերություններում: Անհանգստություն ու տհաճ շփումներ: Սառնություն հարաբերություններում: Տնային հոգսերը ծանրաբեռնվածության և առողջության թուլացման կհանգեցնեն: Ձգձգումներ համաձայնություններ ձեռք բերելիս:

Կշեռք

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 6-9-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն ու նյութական բարիքներ ձեռք բերելուն: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:

10-12-ին՝ վատատեսություն, անհանգստություն, ձգձգումներ շփումներում: Դժվարություններ կունենաք կարևոր գործերը ծրագրելիս: Կարգապահության ու կազմակերպվածության պակասը վատ կանդրադառնա աշխատանքի վրա: Սառնություն ղեկավարության, գործատուների հետ հարաբերություններում:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը, կծրագրեք ձեր զարգացումը: 6-9-ին՝ էներգիայի աճ, նախաձեռնողականություն ու ինքնավստահություն անձնական գործերում: Կձգտեք մրցակցության: Իմպուլսիվություն գործողություններում: Կոնֆլիկտներից խուսափելու համար ագրեսիվ մի եղեք:

10-12-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Դժվարությամբ ձեռք կբերեք այն, ինչ ուզում եք: Մեծ ծախսեր կանեք ինչ-որ միջոցառումների վրա:

Աղեղնավոր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 6-9-ին ձեր շահի համար գաղտնի գործողությունների կձգտեք: Գերհուզական ու կասկածամիտ կլինեք: Ձեր հանդեպ բարյացակամ վերաբերմունք կփնտրեք, ուշադրություն կպահանջեք: Հնարավոր է ստիպված լինեք ձեր անձնական ժամանակը ուրիշների մասին հոգ տանելու վրա ծախսել:

10-12-ին տանը խնդիրներ կառաջանան, որոնց մասին լրջորեն պիտի մտածեք: Հնարավոր են սահմանափակումներ: Ընտանեկան պարտականությունները թույլ չեն տա զբաղվել անձնական գործերով: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կթուլանա:

Այծեղջյուր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին՝ ընկերների և կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Կմասնակցեք հասարակական գործերին: Նորություններ ու զարգացման նոր ուղիներ կփնտրեք: Գործողություններում ազատության կձգտեք:

10-12-ին՝ անհանգստություն, ձգձգումներ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ: Վատ ժամանակ է ինտելեկտուալ, կրթական գործունեության համար: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա:

Ջրհոս

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ: Անձնական հեղինակության դրսևորում, կամային գործողություններ: Առաջատարի դերը ստանձնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ հնարավոր է առաջխաղացում աշխատանքի մեջ: Հնարավոր է նոր բիզնեսի սկիզբ:

10-12-ին՝ գումարի հետ կապված խնդիրներ, ֆինանսական գործերի անհաջող ընթացք: Գումար ստանալու հետ կապված ձգձգումներ կլինեն: Պետհիմնարկների և պետկազմակերպությունների հետ հարաբերություններում դժվարություններ կլինեն:

Ձկներ

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 6-9-ին ակտիվորեն առաջ կտանեք ձեր գաղափարները, հայացքներն ու կարծիքը: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ, կոմերցիա արտերկրում: Արտասահման տեղափոխվելու հետ կապված գործերում առաջընթաց կլինի:

10-12-ին՝ վատատեսություն: Աշխատանքի մեծ ծավալ: Դժվարություններ ղեկավարների, պաշտոնյաների հետ հարաբերություններում: Վատ օրեր են մտավոր գործունեության համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ