Խոյ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-12-ին կուժեղանա կասկածամտությունն ու իրերի խորքը թափանցելու ձգտումը: Դրա պատճառով հնարավոր են վեճեր, բիզնեսում մրցակցությունը կուժեղանա: Երկար ու բարձրագոչ դատողությունները ավելի կբարդացնեն իրավիճակը: Հնարավոր է ծագեն խնդիրներ՝ հարկերի, կազմակերպությունների հետ կապված գործերում: Նոր նախաձեռնությունների ու հեռանկարների արգելակում: Անհաջող համատեղ գործեր ընկերների հետ: Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու ֆինանսական գործերում շտապողականությունից:
13-14-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:
Ցուլ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 8-12-ին սովորականից ավելի ագրեսիվ կլինեք սեփական գաղափարներն ու տեսակետներն առաջ տանելիս: Վեճեր: Մրցակցություն: Դժվարություններ բանակցությունների ժամանակ ու փաստաթղթեր ձևակերպելիս: Խնդիրներ կծագեն ղեկավարության հետ: Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք, դժվարություններ անձնական նպատակին հասնելու գործում:
13-14-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Երկվորյակ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-12-ին՝ գործնական, մասնագիտական ակտիվություն: Գործերում և աշխատավայրում խնդիրներն արագ լուծելու ձգտում: Դրա հետ մեկտեղ հնարավոր է կանգառ գործերում ազդեցիկ անձանց ազդեցության պատճառով, նաև իրավաբանական խնդիրներ կառաջանան: Անբարենպաստ օրեր են արտասահմանի հետ կապված գործերի համար: Հնարավոր է անիմաստ ծախսեք ուժերը, ինչն էլ առողջության վատացման պատճառ կդառնա:
13-14-ին՝ ակտիվություն տնային գործերում կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Խեցգետին
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-12-ին՝ ակտիվ գործողություններ ու շփումներ ինքնադրսևորվելու, սեփական կամքը պարտադրելու նպատակով: Բայց հնարավոր է կախվածության մեջ ընկնեք խմբային հետաքրքրություններից, համատեղ բիզնեսում մրցակցությունից, հարկերի հետ կապված գործերից: Կամային գործողություններն ու համառությունը միայն կվատացնեն վիճակը: Լարված հարաբերություններ՝ սիրելիների հետ:
13-14-ին՝բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հանդիպումներ արտերկրում գտնվող հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:
Առյուծ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-12-ին՝ շփումներ ու գործեր ընտանիքի անդամների, մյուս հարազատների հետ: Տանը ինչ-որ բան փոխելու, կարգուկանոն հաստատելու ցանկություն կունենաք: Սակայն անձնական ծրագրերն իրագործելիս հնարավոր է բախվեք շրջապատողների սառը, բացասական վերաբերմունքին ու կոնֆլիկտներ առաջանան: Հնարավոր է տհաճ վարք գործընկերների կողմից, իրավաբանական խնդիրներ կառաջանան:
13-14-ին անձնական արժանապատվության չափազանցված զգացումը կարող է լարվածություն ստեղծել ընտանեկան հարաբերություններում: Տանը կարևոր փոփոխությունների ակնկալիք կունենաք կամ ինքներդ կնախապատրաստեք այդ փոփոխությունները: Հետաքրքրություն ընտանեկան բյուջեի հանդեպ:
Կույս
Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 8-12-ին՝ ակտիվ աշխատանք ու հանդիպումներ հարազատների և գործընկերների հետ: Բազմաթիվ ուղևորություններ անձնական հարցերով: Սակայն անհանգստություն, ինչպես նաև կարգապահության ու կազմակերպվածության պակաս կնկատվի, և դա կանդրադառնա գործերի վրա: Ձգձգումներ ուղևորությունների, հանդիպումների ժամանակ: Աշխատանքի մեջ ինչ-որ բանի հասնելու համար լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կլինի: Ծանրաբեռնվածությունը կարող է թուլացնել առողջությունը:
13-14-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Կշեռք
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 8-12-ին նախաձեռնող կլինեք, ֆինանսական գործերի, առևտրի հետ կապված ակտիվ հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Ֆինանսական խնդիրների, բիզնեսում մրցակցության սրացման հետ կապված վեճեր: Հնարավոր են անհաջող ծախսեր և ուզածը ստանալու անկարողություն: Ֆինանսական գործերում ուրիշի ազդեցության տակ կընկնեք:
13-14-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Կարիճ
Շարունակվում է Կարիճի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս: 8-12-ին՝ ակտիվ շփումներ և ուղևորություններ անձնական հարցերը լուծելու նպատակով: Հնարավոր է սեփական կարծիքն ակտիվ կերպով արտահայտելու, ուրիշների տեսակետը չլսելու հակվածություն: Որոշակի շտապողականություն և անհանգստություն կցուցաբերեք: Ակտիվությունը կարող է անօգուտ լինել սխալ տեղեկատվության կամ դրա բացակայության պատճառով: Հնարավոր են խնդիրներ տանը, ընտանիքում, որոնց շուրջ պիտի մտածեք: Դրա հետևանքով ընտանիքում հարաբերությունները կարող են լարվել:
13-14-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից, միասին ժամանակ անցկացնելու հնարավորությունից:
Աղեղնավոր
Մեծ կախվածություն զանազան պատահականություններից, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 8-12-ին՝ անհանգիստ մտքեր ու երկար մտորումներ: Ինչ-որ բանից գլուխ հանելու անհրաժեշտություն կառաջանա: Ծրագրած ոչ բոլոր հանդիպումները կկայանան: Ակտիվությունը կարող է անօգուտ լինել տեղեկատվության բացակայության կամ սխալ տեղեկատվության պատճառով: Անհասկացողություն, կոնֆլիկտայնություն հարազատների հետ հարաբերություններում:
13-14-ին՝ կցուցաբերեք մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ կունենաք տանը:
Այծեղջյուր
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 8-12-ին՝ ապագայի, հեռակարների մասին մտածելու, դատողություններ անելու հակվածություն, միաժամանակ՝ անսպասելի, իմպուլսիվ որոշումներ և ուրիշների կարծիքի հանդեպ անուշադրություն: Դա ավելի շատ կարտահայտվի ֆինանսական գործերում: Հնարավոր են կոնֆլիկտներ գումարի կամ զուր ծախսերի պատճառով:
13-14-ին շատ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:
Ջրհոս
Կարևոր որոշումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 8-12-ին կմեծանա դրված ծրագրերն իրագործելու և խնդիրները լուծելու վճռականությունը: Հնարավոր են վեճեր մասնագիտական կամ քաղաքական հարցերով: Դժվարություններ կունենաք ղեկավարության, պաշտոնյաների հետ հարաբերություններում, անհրաժեշտ կապերը հաստատելիս: Ձեր անվստահ լինելը կխանգարի հաջողությունների հասնելուն:
13-14-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Ձկներ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ընդունակությունները, հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 8-12-ին՝ բարձր սկզբունքայնություն և ակտիվություն սեփական կարծիքը պնդելիս: Արագ շահի հասնելու ձգտում: Բայց ձեր լավատեսությունն արդարացված չի լինի: Անսպասելի աշխատանքն ու պարտականությունները կարող են արգելակել գործերը: Անբարյացակամ վերաբերմունքի կարժանանաք ազդեցիկ անձանց կողմից:
13-14-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն: