Ռուսաստանի «Հակակեղծարարություն» միջազգային ասոցիացիայի և Կոնյակի, ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը հայտարարել է, որ համատեղ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը «անվտանգ» չէ, արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ։
«ՉԻ». Սրան էլ որ ավելացնում ենք ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը, թե 2020-ի նոյեմբերի 9-ի էն միջանցքոտ կետի կատարումը Հայաստանը սաբոտաժի է ենթարկում, տպավորություն է, թե Կուրսկի շրջանում տեղի ունեցող զարգացումների ամբողջ զայրույթը ռուսները որոշել են մեզ վրա թափել:
Հենց մի բան էն չի լինում, վռազ հայկական կոնյակի մեջ եսիմինչեր են հայտնաբերում: Մի տարի առաջ հայկական կոնյակով բարձված բեռնատարները լռվել էին Վերին Լարսի անցակետում:
Էս էլ դեռ չհաշված, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Նոա» (Հայաստան) - «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) հանդիպումը ընդհատվել էր 68-րդ րոպեին, քանի որ Աբովյանի ստադիոնում հոսանքը գնացել էր: Դեռ լավ է, շուտ տվեցին, մերոնք երկու հատ էլ խփեցին, 3:0 հաղթեցին, «Նոյ» կոնյակի մուռը հանեցին: Չնայած, որ մթի մեջ խաղային, հաստատ մի հինգ հատ էլ կխփեին: Մենք մթին սովոր ժողովուրդ ենք: