...

Նստեցրե´ք, «2»

Նստեցրե´ք, «2»

Երեկ ձերբակալվել, իսկ այսօր ազատ է արձակվել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանը:

Ինչպես դատախազությունն էր հայտնել, Ցոլակ Ակոպյանը մի քանի տարի առաջ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ է կատարել:

«ՉԻ». Ու պարզվում է՝ ի՞նչ. անգլերենի քննությանը ուրիշ դասախոսի փոխարեն էս մարդն ինքն է ուսանողից քննություն վերցրել ու գնահատական դրել: Վերջ: Ու սրա համար ձերբակալում են:

Չգիտենք, կարող է հետո ջոկել են, սրա համար մարդուն ձերբակալելը կարող է աշխարհի ղժժոցը հարուցել, այսօր բաց են թողել, բայց, բոլոր դեպքերում, ընդդիմությունը քաշվեց:

Հիմա մեր իրավապահները գնալու են, ընդդիմադիր գործիչների դպրոցական օրագրերը ստուգեն: Աստված չանի պարզվի, որ օրագրում պակաս էջեր կան, կնշանակի, որ «2» են ստացել ու էջը պոկել են, որ ծնողները չտեսնեն: Իսկ դա լուրջ քրեական հանցանք է: 

Իսկ որ դպրոցական մատյանները ստուգեն... այստեղ հնարավոր է խմբակային ռեցիդիվիզմի բազմաթիվ դեպքեր հայտնաբերվեն: Քաշվեց ընդդիմությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ