2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ մարտ ամսին, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում խոսել էր Հ1-ին տված՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին:
Փաշինյանն ասել էր հետևյալը. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հ1-ով խոսեց և տեղի ունեցավ մի բան, որը 2008թ. նույնիսկ մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերացնել:
Մարդը՝ ըստ էության ուղիղ տեքստով, Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց գնալ և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Ես իհարկե, այս մասին խոսել էի դեռևս 2016թ. հուլիսի 22-ին՝ Խորենացի փողոցում: Բայց էս հաստատվեց: Որ կոալիցիա են կազմել ըստ էության Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը՝ ըստ էության, Հայաստանի Հանրապետության համար նվաստացուցիչ պայմաններով ինչ-որ խաղաղության գաղափար քարոզելու»:
Այսօր, այս պահին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում բանակցում է Ալիևի հետ: Վստահաբար, Հայաստանի Հանրապետության համար արժանապատիվ և հաղթական պայմաններով ինչ-որ համաձայնություն ձեռք բերելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: