...

Նվաճում չէ, աննախադեպ հաղթանակ է

Նվաճում չէ, աննախադեպ հաղթանակ է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել. «Այսօր, վերջապես, խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Այսպիսի համաձայնությունը 2018թ. հեղափոխության նվաճումներից եմ համարում, երբ քաղաքական ուժերն իշխանության հարցին լուծում տալու համար դիմում են դրա իրական տիրոջը՝ ժողովրդին»:

«ՉԻ». Համեստություն մի արեք, իրերն անվանեք իրենց անուններով. նվաճումը ո՞րն է, սա աննախադեպ հաղթանակ է:

Եթե չլինեին պատերազմը, նրա հետևանքով առաջացած ավերածությունները, և արտահերթ ընտրությունների գնալու մասին որոշումը այլ պատճառներով առաջացած ներքաղաքական լարման ֆոնին ընդունվեր, թերևս կարելի էր համաձայնել Ավինյանի հետ: Բայց մենք ունենք լրիվ ուրիշ իրավիճակ, և նվաճում բառը օգտագործելն ամենևին տեղին չէ:

Բայց հիշեք՝ սրանք ընդամենը ծիծեռնակներն են: Առաջիկա ամիսներին իշխանական քարոզչամեքենան, «Իմ քայլի» պատգամավորները և ֆեյսբուքյան կեղծ էջերը մեզ պատմելու են, թե ինչ չտեսնված հաջողությունների է հասել Հայաստանը ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում:

Հ.Գ. Դեղերի բիզնեսով զբաղվող գործարարները ճիշտ կանեն ավելացնեն վալերիանկայի ներմուծումը: Այն սպառման կտրուկ աճ է գրանցելու ոմանց ստախոսության և մեծախոսության ֆոնին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ