...

Ո՛չ գունավոր գազերին

Ո՛չ գունավոր գազերին

«Գազպրոմ էքսպորտը» հայտարարել է, որ Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով: Դա տևելու է մոտ 3 շաբաթ:

«ՉԻ». Բա ո՞նց ենք անելու: Սա չպետք է հանդուրժել: Ո՞նց թե գազը Ադրբեջանով է Հայաստան գալու: Մենք թուրքական ապրանքների նկատմամբ յանըմ էմբարգո դրած պետություն ենք, պետք է սկզբունքային լինել և էմբարգո դնել նաև ադրբեջանական տարածքով եկող գազի վրա: Հետո՞ ինչ, որ դա ռուսական գազ է:

Պետք է այդ գազի մեջ հատուկ գույն լցնել, որպեսզի տարբերվի Վրաստանով եկող գազից: Ու եթե գազօջախը միացնելիս տեսնեք, որ գազը գունավոր է, անմիջապես անջատեք: Բոյկոտեք գազը: Ո՛չ գունավոր գազերին: Սաղ գունավոր հեղափոխությունները դրանից են սկսվում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ