...

Ո՞ր Նիկոլն է ճիշտ խոսում

Ո՞ր Նիկոլն է ճիշտ խոսում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վայոց ձորի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ»:

«ՉԻ». Խորհրդային տարիների մի անեկդոտ կա. մեկը արտասահմանում բնակվող իր ազգականին նամակ է գրում: ԿԳԲ-ում նամակը բացում են, տեսնում են՝ դատարկ է, բան չկա գրած: Այդ մարդուն բերում են, հարցնում են, թե էս ի՞նչ հաշիվ է, ինչու նամակում բան չես գրել:

Այդ մարդն էլ պատասխանում է. «Իսկ ի՞նչ գրեմ, առանց դա էլ ամեն ինչ պարզ է»:

Կարելի է Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը չմեկնաբանել, ամեն ինչ պարզ է: Օրերս էինք գրել, որ նա ցեխի մեջ է ընկել, ու ինչքան խոսում է, այնքան ավելի է ցեխի մեջ խորանում:

2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն էր անձամբ հայտարարել, որ՝ մեջբերում ենք. «Արդյո՞ք այս պատերազմն անխուսափելի էր: Եվ արդյո՞ք այս պատերազմից հնարավոր չէր լինի խուսափել: Ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ այս պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար. 5 տարածքների հանձնում` առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման»:

Այսինքն՝ այս Նիկոլ Փաշինյանը սուտ է հանում 2020թ. նոյեմբերի Նիկոլին: Կամ հակառակը: Չգիտենք: Ինքն արդեն այնքան է տրամագծորեն իրար հակասող մտքեր հայտնել, որ թվում է, երկու հատ Նիկոլ կա. մեկը մի բան է ասում, մյուսը՝ նրան հերքում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ