Գյումրու համայնքապետարանը հայտնել է, որ Ամանորին ընդառաջ դրամական օգնություն է հատկացվելու տարբեր խմբերի անձանց, այդ թվում «Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին»:
«ՉԻ». Սենց լավ չի: Ու արդար չի: Ինչի՞ մենակ Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին: Աջակցեք նաև Կատինում լեհ զինվորականներին գնդակահարած վետերաններին, թեկուզ դա 1940-ին է եղել:
Ոնց ուզում է լինի, 1968 թվին Պրահա ներխուժած խորհրդային զորքերի մեջ հայեր եղել են, այ իրենց պետք է դրամական օգնություն տալ, իսկ ով ուղիղ նշանառությամբ կրակել է չեխերի վրա, ընդհանրապես պարգևատրել:
Լավ հիշեցինք, էն 1969-ին էլ մի չըրթ կղզու համար Սովետն ու Չինաստանն իրար տվին Խաբարովսկի մոտ: Չինացիներին ճնշած հայերին... չէ, էս մեկն ինչ անեք, թաքուն արեք, զահլա չկա մի հատ էլ Չինաստանի հետ հարաբերությունները փչացնենք: Համ էլ նրանց արտադրած ՀՅԴ թե ԲՅԴ էլեկտրամեքենաները լավն են: