Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածը ադրբեջանցիների կողմից փակելու փաստին, ասել է. «Այնտեղ կա այլ ճանապարհ՝ Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա»:
«ՉԻ». Հա էլի, դե հիմա, փակել, փակել են Սյունիքը Հայաստանին միացնող հիմնական ճանապարհը: Զատո գրունտային ճանապարհ կա: Նորմալ, դուզ ճամփա է: Շատ հարմար է սայլերի համար: Ունենք նաև 12 հատ կածան, որոնցից 3-ը համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: Շուտով դրանցից էլ կօգտվենք:
Ազգային ժողովում բիլակների առաջնություն էիք կազմակերպել՝ շատ լավ իմանալով, որ էս օրը գալու է: Շաբաթներ շարունակ մենակ խորհրդարանի անվտանգության մասին էիք մտածում, ոնց անեք, որ թշնամին հանկարծ չներխուժի Ազգային Ժողովի տարածք:
Ո՞ւր են երեկվա հերոսները, հատկապես՝ Վահագն Ալեքսանյանը: Դե գնա, հիմա մարտարվեստդ Սյունիքում կիրառի:
Ու էնքան էլ հանգիստ է ասում. ուրիշ ճանապարհ ունենք: Վաղը Սյունիքը կրակի մեջ հայտնվի, կասեն՝ օդային ճանապարհ ունենք:
Իբր կառավարության ծրագիրը ներկայացվեց, 70 հոգով ընդունեցին ծրագիրը, ու ասին՝ վերջ, ապրեք, տղերք ջան, նիստը հայտարարվում է ավարտված:
Հ.Գ. Մի քանի ամիս առաջ գրել էինք, որ շուտով շահագործման կհանձնվի Վայք-Գորիս միջպետական կածանը. հենց այնպես չէինք գրել: