Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նա Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առանցքային վկա էր:
Հիմա երկուստեք մեծ մանիպուլյացիաների համար լայն դաշտ կբացվի:
Առանց Սերգո Կարապետյանի, Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը պարզապես կփլուզվի դատարանում: Եվ հանրապետականները կասեն՝ տեսեք, մեր շեֆը «սալյարկի» գող չէ:
Իշխանությունները կասեն, որ եթե Կարապետյանը չմահանար, ապա դատարանում հնարավոր կլիներ ապացուցել Սերժ Սարգսյանի մեղսակցությունը վերագրվող հանցագործությանը:
Բայց ճիշտ կլինի երկու կողմին մի պարզ հարց տալ՝ ինչո՞ւ այսքան երկարաձգեցիք դատավարությունը, եթե համոզված եք ձեր դիրքորոշումների վրա:
Մի խոսքով, դատավարության փոխարեն հերթական կիսաբաց լուսամուտների ականատեսը կլինենք:
Իսկ մեզ կմնա ինչպես հայտնի սկետչում է ասվում՝ «հանգստացեք, երկուսդ էլ ճիշտ եք»: